ՏԱՎՈՒՇՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՔԻՉ ԵՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՏԱՎՈՒՇՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՔԻՉ ԵՆ
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2015 թ-ի վերջին ինն ամսվա մահացության, ամուսնության, ծնելիության պատկերրը Հայաստանում:
Շիրակ,Լոռի, Տավուշ, Վայոց ձոր` սրանք են այն մարզերը, որտեղ արձանագրվել են մահացության ամենաշատ դեպքերը: «Մահացության պատճառներից են նորից արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական հիվանդությունները, թունավորումները, վնասվածքներ»,- մանրամասնեց ԱՎԾ-ի ներկայացուցիչը:
Ի դեպ, Կարինե Կոյումջյանը նաեւ ասաց,որ վերջին ինն ամիսների ընթացքում ավելացել են նորագոյացություններից մահվան դեպքերը:
Խոսելով ամուսնության ու ամուսնալուծության մասին` Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետի խոսքով` ամուսնությունները նվազել են: Ամուսնության բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երեւանում, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում: Ամուսնության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքում:
Ամուսնալուծություններ վերջին ինն ամսվա ընթացքում ավելի շատ արձանագրվել են Երեւանում, Լոռու ու Կոտայքի մարզերում: Մնացած մարզերում ամուսնալուծությունների թիվն միջինից ցածր է: Ամուսնալուծության ցածր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքում եւ Տավուշում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk