ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-29-ը մասնակցելու է Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Կարևորագույն այս ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 21-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև նոյեմբերի 2-ը: Ծաղկաձորյան հավաքից 1 շաբաթ անց` նոյեմբերի 9-ին երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կուղևորվի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը: Արտասահմանյան հավաքը կտևի 10 օր: Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 բռնցքամարտիկ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk