ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ.
«ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին «Իրավունք»-ը դիմեց անդրադառնալ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մեղադրանքին, թե դաշնակներն առաջին հանրապետությունից բան չթողեցին: «Օդից կտրված, անկապ հայտարարություն է: Համ ուզում են բանավիճել, համ էլ սկսում են ջղաձիգ քայլեր անել: Ասել եմ ու ասում եմ`«Ոչ»-ը չունի բովանդակային փաստարկ ու խիզախություն` բանավեճ անցկացնելու: Դրա համար էլ վայրագություններով են փորձում զբաղվել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Իշխանությունը պատրաստակա՞մ է ընդունել հինգ խմբակցությունների առաջարկը մատները թանաքոտելու մասին, Ռուստամյանը չշտապեց գնահատական տալ, քանի որ դեռ քննարկումները են ընթանում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk