«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ «ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱԿԱՏ», ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Արխիվ 12-16«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ «ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱԿԱՏ»,
ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Այսօր դեռ լույսը չբացված մարեց Էդմոն Մարուքյանի, իբր ընդդիմադիր շարժման «Լուսավոր Հայաստանի» լույսը: Բանն այն է, որ Մարուքյանը, որը իրեն անընդհատ կոչում է իրավաբան-փաստաբան եւ մարդու իրավունքների պաշտպան, ունեցավ մեղմ ասած ամենաանհաջող ելույթը ԱԺ-ում: Ելույթի իմաստն այն էր, որ, քանի որ ընդդիմադիրները չունեն համապատասխան քանակությամբ մարդ, որ ամեն տեղամասում ներկայացնեն 10 հոգի, ուրմեն այլ վերահսկողության մեխանիզմ պետք չէ, այդպիսի քննարկումներ անիմաստ են, իսկ իշխանությունները պետք է անեն այն ինչ ուզում են: Մի խոսքով, հենց ըստ «մեծն իրավաբանի», ընդդիմությունն է մեղավոր, որ տեղի են ունենում ընտրակեղծիքներ: Իրեն քաղաքական գործիչ երեւակայած փաստաբանը իր ելույթում դուրս տվեց մեկ այլ փաստաբանական մտքի գոհար, որ պետք է հատկապես ընտրակեղծիք անելու ցանկություն կամ մտադրություն ունեցողներից հարցնել, արդյոք նրանք համաձայն են, որ ընտրությունների օրինականության վերահսկողության մեխանիզմներ ամրագրվեն ընտրական օրենսգրքում: Հավանաբար «Լուսավոր Հայաստանի» պայծառափայլ ղեկավարի գանգուղեղում տեղավորվում է այսպիսի մի իրավիճակ. նա մոտենում է ընտրակեղծարարին եւ հարցնում, հարգելիս, արդյո՞ք համաձայն կլինես, որ մենք օրենքով սահմանենք այնպիսի մեխանիզմ, որպեսզի դու չկարողանաս ընտրակեղծիք թույլ տաս: Իսկ ընտրակեղծարարը պայծառափայլին պատասխանում է, օ՛ լուսավոր, իհարկե: Մի խոսքով:
Էդմոն Մարուքյանի լուսավոր ճաղատը ընկավ ընդդիմադիրների մեղավոր հայացքների տակ: Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը նորընծա քաղաքական առաջնորդին պոպուլյար ձեւով բացատրեցին, որ իշխանական աթոռին նստելը, բայց ընդդիմադիր ձեւանալը նրա մոտ բացարձակապես չի ստացվում: Բոլոր դեպքերում պետք է ողջունել իրավաբան Մարուքյանի նման ելույթները, որպեսզի հանրությանը հնարավորինս շուտ պարզ դառնա, ով ինչ դիմակով է հանդես գալիս եւ եթե մինչ հերթական ընտրությունները Մարուքյանը եւս մեկ երկու նման ելույթ ունենա, ընտրությունների նախաշեմին, եթե մարդկանց հարցնեն, ինչ են նրանք մտածում Մարուքյանի մասին, ապա դժվար թե ՀՀ քաղաքացիները վերջինիս հետ կապեն լուսավոր Հայաստանի պատկերը: Իսկ գուցե արդեն ժամանակն է «Լուսավոր Հայաստանը» փոխել եւ անվանել «Լուսավոր ճակատ», չէ որ նման փայլուն մտքերը ամեն մի ճակատ չէ, որ կարող է սինթեզել:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk