ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԹՈՂԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԹՈՂԻՔ, ԱՐԱ»
Արխիվ 12-16ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԹՈՂԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝
ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԹՈՂԻՔ,
ԱՐԱ»
Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդարձադավ նույնականացման քարտերի մասին, որոնք, ըստ ընդդիմադիրների միջոց կլինեն կեղծիքների համար: Իր ելույթի ընթացքում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի երեկվա ելույթին: Սա դուր չեկավ Հրանտ Բագրատյանին: Վերջինս այսպես արձագանքեց. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ինչ եք ուրիշի կարծիքի վրա կարծիք հայտնում: Դառնում եք մեկի պաշտպանը: Ես պատրաստ եմ բանավիճել ՍԴ անդամների հետ: Իսկ Արծվիկ Մինասյանի հետ ես հիմա էլ դա կարող եմ դրսում բանավիճել»:
Դաշնակները տեղից հակադարձում էին, սակայն Բագրատյանը շարունակում էր. «Արծվիկ Մինասյանի ասածի 90%-ը սխալ է: Հանրապետությունից բան չթողիք, արա»:
«Դուք չթողեցիք»,- հակադարձեցին ՀՅԴ պատգամավորները:
«Ես նկատի ունեմ 1918-20 թթ-ի հանրապետությունը: Մի արեք սենց բան, արա, դուք իշխանություն չեք»,- բղավում էր այս երկրի տնտեսությունը կործանող նախկին վարչապետը:
Տեղից միջամտում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` հորդորելով նույնականացման քարտի համար չկռվել, կամ դրսում շարունակել բանավեճը:
Հավանաբար, Բագրատյանը նաեւ ասաց, որ ԱԺ նախագահը քիփ է դաշնակների հետ: Պրն Սահակյանն էլ ասաց. «Ես բոլորի հետ էլ քիփ եմ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk