ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ՍՈԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ. Գաբրիել Ղազարյանի ցավակցական ուղերձը
Արխիվ 12-16ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ՍՈԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ. Գաբրիել Ղազարյանի ցավակցական ուղերձը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի մահվան կապակցությամբ։
«Մեծ վշտով տեղեկացա հեծանվային սպորտի հայտնի մարզիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է մեր ավագ ընկերը, իր գործի բանիմաց ու հմուտ մասնագետը:
Ընկեր Սոլոյանի սաները հայկական հեծանվային սպորտի մի քանի սերնդի ներկայացուցիչներ են: Նա նաև երկար տարիներ մարզել է տարբեր երկրների հավաքական թիմերի՝ Վրաստանում, Իրանում, Չինաստանում և այլուր: Մեծ է հայկական սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի
կորուստը, քանզի ոլորտից հավերժ հեռացավ Ալբերտ Սոլոյանն իր փորձառությամբ և սաներին իր գիտելիքները փոխանցելու մեծ պատրաստակամությամբ:
Անկեղծորեն ցավակցում եմ Ա. Սոլոյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին և ընկերներին՝ ցանկանալով նրանց հոգու տոկունություն և հավաստիացնում եմ, որ մեր սիրելի ընկեր Սոլոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk