ԼԻՏՎԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԼԻՏՎԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Օրերս Լիտվայի Վիսագինաս քաղաքում կայացած ATSPINDIS միջազգային թատերական 10-րդ հոբելյանական փառատոնին ցուցադրվել է 14 ներկայացում` 6 երկրից: Հայաստանը փառատոնին մասնակցում է արդեն 5-րդ անգամ: Իսկ այս տարի հոբելյանական փառատոնին Հայաստանից մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը` «Դզին», դերասանուհի Նորա Բադալյանը` «Քիչ ավելի, քիչ պակաս» մոնոներկայացումներով:
Դերասանուհիները «Իրավունքին» փոխանցեցին, որ ներկայացումները հաջող ընթացք են ունեցել, հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ մասնակիցների ներկայացումները:
Հայ դերասաններին Լիտվայի քաղաքապետ Դալյա Ստրաուպայտենը հանձնել է շնորհակալագրեր:
Ի դեպ, Նորա Բադալյանը, փառատոնի շրջանակներից դուրս, «Քիչ ավելի, քիչ պակաս» մոնոներկայացումը խաղացել է նաեւ Վիլնյուսում` հայ համայնքում, մեր հայրենակից Արմեն Բադալյանի տնօրինությամբ գործող թանգարանում: Ն. Բադալյանի ներկայացմանը ներկա է եղել Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk