ՉՆԱՅԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄՈՒՍԱՆ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Արխիվ 12-16ՉՆԱՅԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄՈՒՍԱՆ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
BIG APPLE MUSIC AWARDS 2015 ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ում, այս տարի կայացավ Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել եւ տարբեր տիտղոսների են արժանացել տարբեր երկրներից 25 երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, որոնց թվում` մեր հայրենակից, երգչուհի Նանան արժանացել է Տարվա լավագույն երգչուհի, իսկ կլարնետահար Եղիշե Գասպարյանը` Կովկասի լավագույն երաժիշտ մրցանակներին:
«Իրավունքի» հետ զրույցում ԵՂԻՇԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ բարձր գնահատելով ստացած մրցանակը, ասաց, որ այն իր տարիների լուռ ու մունջ աշխատանքի արդյունքն է ու տեղեկացրեց, որ առաջիկայում էլ չի դադարի շրջագայելով աշխարհով մեկ` բարձր պահել հայի անունը: Այն ապացուցելու համար երաժիշտը խոսեց փաստերով. «Մրցանակի արժանանալուց ե՛ւ առաջ, ե՛ւ հետո տարբեր երկրներում հանդես եմ եկել իմ կատարումներով, եւ ինչպես միշտ` դրանք ընդունվել են դրական` ծափերով ու բրավոներվ»,- ասաց երաժիշտն ու շեշտեց, որ չնայած այդ շրջագայություններին` մուսան գալիս է հայրենիքում. «Իմ ստեղծագործությունները հիմնականում ծնվում են հայրենիքում, իմ հայ հանդիսատեսի համար»:
Երաժիշտը նաեւ հավելեց, որ առաջիկայում կրկին չի սպասեցնի իր լսարանին. «Ունեմ ստեղծագործություններ, որոնք շուտով կներկայացնեմ իմ լսարանին` տեսահոլովակի տեսքով»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk