«ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ, ԵԹԵ ԱՅՍ ԷՋԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅԱԽՈՍ ԱԶԵՐԻ ԼԻՆԻ»
Արխիվ 12-16«ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ, ԵԹԵ ԱՅՍ ԷՋԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅԱԽՈՍ ԱԶԵՐԻ ԼԻՆԻ»
«Ֆեյսբուք» սոցցանցը հերթական տհաճ անակնկալը մատուցեց, բայց այս անգամ ոչ թե Մարկ Ցուկենբերգի, այլ հնարավոր է հենց հայի ձեռքով:
Եվ այսպես` «Ֆեյսբուքում» հայտվել է հայալեզու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն, ԻԼԻՊ» անունով մի էջ, ըստ էության, ահաբեկչական նկրտումներով: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, մասնավորապես հետաքրքրվելով, թե որքանո՞վ է հնարավոր ԻԼԻՊ-ի մուտքը Հայաստան.
«Սրան լուրջ չեմ վերաբերվում, քանի որ բացառված է իսլամիստների մուտքը Հայաստան: Չեմ զարմանա, եթե այս էջի հեղինակը հայախոս ազերի լինի: Սա շատ վտանգավոր խաղ է: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել այս տարբերակով, ապա կարող է չեղած ծխից կրակ ստեղծվի»:
Ինչեւէ, հուսանք` տեղեկատվական անվտանգության փորձագետները կզբաղվեն վերոնշյալ էջով` հնարավոր վտանգը չեզոքացնելով առավել վաղ, քան ծուխը կվերածվի կրակի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk