Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՀԻՄԱ ԻՆՉ, ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՕՐԵՆՔԻՑ ԴՈ՞ՒՐՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՀԻՄԱ ԻՆՉ, ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՕՐԵՆՔԻՑ ԴՈ՞ՒՐՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ»

 

 

«Իրավունքը» գրել էր, որ հոկտեմբերի 17-18-ին Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տանը «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը: ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւս անդրադարձավ այդ խառնաժողովին:

 

 

«Վերջերս Վանաձորում, թե Լոռիում եվրաժպիտներով երիտասարդներ միասեռականների հավաք էին անցկացրել: Օրենքն ասում է` դրա իրավունքը մենք ունենք: Ես կրոնական առումով մոլեռանդ չեմ, բայց Աստվածաշունչն ասում է` գնացեք բազմացեք, տարբեր սեռեր, պահպանեք բնությունը: Հիմա ինչ, Աստվածաշունչն օրենքից դո՞ւրս հայտարարենք»,- վրդովվեց պատգամավորը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով` կան պետություններ, օրինակ, Չինաստանը, որոնք ֆիքսում են` պետության իրավունքն ավելի բարձր արժեք է, քան անհատի իրավունքը: «Մենք երբեմն զրկում ենք մեզ ինքնապաշտպանական հնարավորությունից` չգիտեմ ինչ-ինչ արժեքներ պահպանելով: Այն բոլոր իրավունքները, որոնք հակասում են ազգի, պետության, անվտանգության իրավունքին, դրանք մեզ համար գոյություն չպետք է ունենան: Ինձ այսօր պաշտպանող զինվոր է պետք, ոչ թե միջազգային կառույցներից օգտվող եւ ինչ-որ աղանդների մաս կազմող մեկը, ով ասում է`չեմ ուզում ծառայել»,- եզրափակեց պատգամավորը:
Շատ լավ է, որ պարոն Հակոբյանը սկսել է Արեւմուտքից ներթափանցած նման կեղտոտություններին արձագանքել, քանի որ այն կուսակցությունը, որտեղ նա գտնվում էր, նման երեւույթների ջատագովն է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ