ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ
Արխիվ 12-16ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի քայլը` իր աշխատավարձից հրաժարվելը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացասաբար է ընդունել, քանի որ դրանով խնդիր չի լուծվում: Հիշեցնենք, որ Բալասանյանը հրաժարվել է իր աշխատավարձից` հանուն գյումրեցի անօթեւանների:
ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ փորձեցինք պարզել` անօթեւանների խնդիրն այս կերպ կարելի՞ է լուծել: «Դա ընդամենը մոտեցում է»,- ասաց պատգամավորը, ապա հիշեցրեց` Արմավիրի մարզում կարկտահարությունից հետո իր ամբողջ աշխատավարձը տվեց` ի պաշտպանություն Արմավիրի մարզի գյուղացիների:
Վերջերս Գյումրիում անցկացվել է սոցհարցում այն մասին, թե ում են ցանկանում տեսնել գյումրեցիները քաղաքապետի պաշտոնում, գյումրեցիները նաեւ Մարտուն Գրիգորյանի անունն էին տվել: Հնարավո՞ր է պատգամավորը հաջորդ տարի առաջադրվի քաղաքապետի ընտրություններում: «Նմանատիպ հարցումներին թող գյումրեցիները լուրջ չվերաբերվեն: Իսկ սոցհարցում անողները թող հանեն իմ անունը իրենց ցուցակներից: Ընտրություններին ահագին ժամանակ կա, բայց ամեն շաբաթ Գյումրիում հարցումներ են անում, որն անլուրջ է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

