ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԽՈՍՈՏՎԱՆԵՑ...
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԽՈՍՈՏՎԱՆԵՑ...
Այսօր ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարակից զեկուցողի կարգավիճակով էր հանդես գալիս եւ պատասխանում պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում են նույնականացման քարտերին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունը չի ցանկանում ընդունել ընդդիմության առաջարկները եւ այնպիսի մեխանիզմներ կիրառել, որպեսզի նույնականացման քարտեր ունեցողները մի քանի անգամ ընտրության չգնան: Դա նշանակում է, որ իշխանությունը ցանկանում է կեղծիքներով անցկացնել հանրաքվեն: ՀՀԿ պատգամավորն էլ հիշեցրեց Արամ Մանուկյանին, թե ինչպես էր ՀՀՇ-ն կեղծում խորհրդարանական, նախագահական ընտրությունները, թե ինչպես կեղծեց նաեւ սահմանադրությունը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորն էլ ասաց, որ ենթադրենք` ճիշտ է Վահրամ Մկրտչյանը, ինքը չի հերքում ՀՀԿ պատգամավորի ասածները, բայց այսօր ՀՀԿ-ն է իշխանության:
Շատ լավ է, որ ի վերջո, առանց ճնշումների պարոն Մանուկյանը խոստովանում է իրենց ժամանակների «հաճելի» պահերը: Այնուամենայնիվ, այն կեղծարարությունները, որոնցով զբաղված էր ժամանակին ՀՀՇ-ն, չափ ու սահման չկար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

