ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԼԻԴԵՐԱՑԱՎ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
ԼԻԴԵՐԱՑԱՎ»
Նույնականացման քարտերի մասին արդեն երրորդ օրն է քննարկում է տեղի ունենում խորհրդարանում: Ընդդիմությունն իր անկարողությունը հաշվի առնելով կարծում է, որ նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիները կարող են մի քանի անգամ ընտրության մասնակցել: Նրանք առաջարկում են մի քանի տարբերակ` ընտրակեղծիքից խուսափելու համար: Իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, սակայն, ասում է`ժամանակ չկա լրացուցիչ ռեսուրս ներդնելու համար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը առաջարկեց իշխանությանը ընդունել հինգ ընդդիմադիր խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգություն», ՕԵԿ-ի առաջարկները, որոնք կողմ են դեկտեմբերի վեցի հանրաքվեին ընդունել մատները թանաքոտելու տարբերակին: Ինչ խոսք նման փնթի մոտեցում կարող էր առաջարկել միայն ՀԱԿ-ը եւ թույլ տար իրեն խոսելու նմացած խմբակցությունների անունից: Հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ ասաց` ՀՀԿ-ն պետք է քննարկի այդ առաջարկը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ կատակելով ասաց. «Լեւոն Զուրաբյանը լիդերացավ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk