ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ»
Արխիվ 12-16ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՆՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Այո»-ի շտաբի աշխատանքներին:
«Իրավունք»-ը Վահրամ Բաղդասարյանից պարզեց` ինչպես է արձագանքում ՀԱԿ պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նրանք ովքեր ասում են` սահմանադրական փոփոխությունները շանս են երկիր դառնալու, նրանք լկտիաբար ստում են, խաբում ժողովրդին: «Իսկ ես պարտավոր եմ բոլորին պատասխանե՞լ: Ես էլ ասում եմ` նրանք, ովքեր հերքում են նման աշխատանքը, նրանք լկտիաբար ստում են»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

