ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԻՐՏՈՒՈԶ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՋՈՇՈՒԱ ԲԵԼԸ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԻՐՏՈՒՈԶ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՋՈՇՈՒԱ ԲԵԼԸ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը`The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։ Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարութան աջակցությամբ։
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի եւ բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:
Լինելով «Սոնիքլասիք» ըկերության բացառի կարտիստ՝Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ: 18-տարեկանում արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» եւ «Էքոքլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 եւ 7 սիմֆոնիաները, Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝Սթինգ, Ջոշ Գրոբան, ՉիկԿորեա, Բրանդֆորդ Մարսալիս, ԷդգարՄեյեր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

