''ԵՍ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ ՉԵՄ ՉՈՔԵԼ''. ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՍՊԱՆԴԻՑ ԱՌԱՋ
Արխիվ 12-16''ԵՍ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ ՉԵՄ ՉՈՔԵԼ''. ԱՐՄԵՆԱԿ
ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՍՊԱՆԴԻՑ ԱՌԱՋ
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողով իր ընտանիքով այցելել էր Արմենակ Արմենակյանի այրին` Արմինե Արմենակյանը որդու եւ դստեր հետ: Նա անընդհատ շեշտում էր, որ իր ամուսինը հաճախ կրկնում էր, որ պետք է պայքարենք հայ ժողովրդի բարեկեցության համար, իսկ ազգային ժողովը նրա համար է, որպեսզի մեր երկրի վիճակը լավացնի. <Նա լավատես էր, դրա համար կառուցեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, դրան զուգահեռ մասնակցում էր Արցախյան պատերազմին: Նա մահվանից առաջ ինչպես գիտեք, ասել է, որ ես թուրքի դեմ չեմ չոքել, էլ ուր մնաց հիմա>: Արմենակյանի այրիի կարծիքով իշխանությունները կարողացան բացահայտել այնքան, որքան կարողացել են, չնայած, որ նա ավելի շատ ակնկալիքներ ուներ. <Մեզ համար մինչ հիմա այդ սպանությունը առեխծված է, իսկ Հունանյանը հրաժարվում է ասելով, որ նա չի կրակել Արմենակյանի վրա: Հույս ունեմ հետագայում ավելի կբացահայտվեն մութ կետերը>: 
<Իրավունքի> հարցին, փորձել եք գոնե ձեզ համար իմանալ, թե այդ ոճրագործներից որ մեկն է սպանել Արմենակյանին, եթե Հունանյանները հրաժարվում են դրանից. <Բոլորս ներկա ենք եղել դատավարությանը, որտեղ ասվում էր, որ ամենայն հավանականությամբ նա պատահական զոհ է եղել եւ եթե չոքեր` կփրկվեր: Ըստ էության նա պատահական զոհ է դարձել: Մտածում ենք, որ նա տեսել է մարդկանց, ում չպետք է տեսներ: Հետագայում կենդանի վկա էր լինելու, իսկ նրան ճանաչողները գիտեին, որ Արմենակյանը այս ամենը այսպես չէր թողնի ելնելով իր խառնվածքից: Նա չէր սպասելու դատավարության ավարտին, այլ լուրջ քայլերի կդիմեր, բացահայտելու ոճրագործության բուն էությունը>:
Ընտանիքի համար այս գործը մինչեւ վերջ բացահայտված չէ: Որդու խոսքով, չնայած այս ամենին, նրանք ընտանիքով շարունակում են Արմենակ Արմենակյանի բարի ավանդույթները ու կիսատ թողած գործը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

