ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ՛՛ԵՍ ԳԻՏԵՄ ԱՅԴ ՈՏՔԸ, ՈՐԸ ԻՋԱՑՐԵԼ Է ԱՅԴ ՊԱՏՎԵՐԸ՛՛
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ''ԵՍ ԳԻՏԵՄ ԱՅԴ ՈՏՔԸ, ՈՐԸ
ԻՋԱՑՐԵԼ Է ԱՅԴ ՊԱՏՎԵՐԸ՛՛
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում իր հասցեին հնչած քննադատությունը համարեց անարդար: Նա ասաց, որ քննադատությունը ունի սահման եւ բարոյականություն: Նա հայտարարեց նաեւ, որ այսօրվանից իր համար 130 պատգամավորը մի կողմ են մեկը՝ այլ կողմ: Այդ մեկի տակ նա նկատի ուներ Սամվել Ֆարմանյանին, որի ելույթը նա անվանեց անբարոյականություն: ԱՆդրեասյանը ափսոսեց, որ չունի թիմ, որոնք ԱԺ-ում, ոմանց իրենց տեղը կդներ: Նա մեղադրեց ԱԺ ամբիոնից այդ մեկ պատգամավորի պատվեր կատարելու մեջ: <Ես գիտեմ այդ ոտքը, որը իջեցրել է այդ անբարո պատվերը տվյալ պատգամավորին>.- հայտարարեց Անդրեասյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk