ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է` ԳՆԱՑԵՔ, ԲԱԶՄԱՑԵՔ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է` ԳՆԱՑԵՔ, ԲԱԶՄԱՑԵՔ»
«Իրավունք»-ը գրել էր, որ հոկտեմբերի 17-18-ին Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տանը «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը:
Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն եւս անդրադարձավ այդ համաժողովին:
«Վերջերս Վանաձորում,թե Լոռիում եվրոժպիտներով երիտասարդներ միասեռականների հավաք էին անցկացրել: Օրենքն ասում է` դրա իրավունքը մենք ունենք: Ես կրոնական առումով մոլեռանդ չեմ, բայց Աստվածաշունչն ասում է գնացեք բազմացեք, տարբեր սեռեր, պահպանեք բնությունը: Հիմա ինչ, Աստվածաշունչն օրենքից դուրս հայտարարե՞նք»,- հայտարարեց պատգամավորը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով`կան պետություններ, օրինակ, Չինաստանը, որոնք ֆիքսում են`պետության իրավունքն ավելի բարձր արժեք է, քան անհատի իրավունքը: «Մենք երբեմն զրկում ենք մեզ ինքնապաշտպանական հնարավորությունից` չգիտեմ ինչ-ինչ արժեքներ պահպանելով: Այն բոլոր իրավունքները, որոնք հակասում են ազգի, պետության, անվտանգության իրավունքին, դրանք մեզ համար գոյություն չպետք է ունենան: Ինձ այսօր պաշտպանող զինվոր է պետք, ոչ թե միջազգային կառույցներից օգտվող եւ ինչ-որ աղանդների մաս կազմող մեկը, ով ասում է`չեմ ուզում ծառայել»,- եզրափակեց պատգամավորը:
Շատ լավ է, որ պարոն Հակոբյանը սկսել է արեւմուտքից ներթափանցած նման կեղտոտություններին արձագանքել, քանի որ այն կուսակցությունը, որտեղ նա գտնվում էր, նման երեւույթների ջատագովն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk