Զարմացած
Արխիվ 12-16
Ալամ աշխարհի ու Ռուսաստանի հայերի նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ շարունակում է մեզ զարմացնել արդեն նաեւ Մոսկվայից: Այնտեղ նա հարցազրույց տալով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը` զարմանալիորեն հաթաթա տվեց իրեն քննադատած եւ ծաղրած լրատվամիջոցներին ու ու լրագրողներին, ասելով, որ նրանց թիկունքում կանգնածները վախենում են կորցնել ամեն ինչ: Կուլակաթափության, ռեպրեսիաների եւ հալածանքի այլ միջոցների այդ նորահայտ կողմնակցին եթե հանկարծ տեսած լիներ Մեծն Թումանյանը, ապա հաստատ Գիքորի պատմությունն այլ տեսք կստանար` թե ինչպես խեղճուկրակ տղան ճարպկորեն ամուսնացավ հայտնի ազգության ներկայացուցչի հետ, դարձավ միլիարդատեր, սակայն 25 տարում այդպես էլ չկարողացավ սովորել իր ապրած երկրի` Ռուսաստանի պետական լեզուն, ու վերադարձավ մեծ-մեծ հավակնություններով: Սակայն այստեղ զարմանալին ոչ թե այն է, որ նա 21-րդ դարի Գիքոր է, այլ այն հանգամանքը, որ ազատ խոսքի հանդեպ իր ատելությամբ գերազանցեց անգամ այնպիսի հիշաչար եւ քինախնդիր մեկին, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, որն, ի տարբերություն Արայի, հրապարակավ լրագրողներին չէր սպառնում, թեեւ ինչ փորձանք ասես գլխներին բերում էր: Բայց, խոշոր հաշվով, Արա Արշավիրիչը, զարմանալիորեն հաստատեց այն օրինաչափությունը, որ ինչքան ցածր է մարդու ինտելեկտը, այնքան ավելի մեծ է նրա ատելությունն ազատ խոսքի նկատմամբ:
Մեր քաղաքական դաշտում զարմանալի ռեկորդ է գրանցել մարդ-կուսակցություն ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով հաջողացրեց ասուլիսի համար սրահ վարձել, սակայն նրա ասուլիսին մասնակցում էր ընդամենը մեկ լրագրող: Ինչեւէ, անդրադառնանք նրա հանճարեղ մտքի գոհարներին. «Իշխանությունը փորձում է հեշտացված կարգով վերարտադրվել: Հիմա դու առաջին հերթին պետք է դրա ճանապարհը փակես: Եթե դա հաջողվում է, ապա դա էներգետիկ հզոր բան կառաջացնի, որն էլ կտանի երկրորդ քայլին` իշխանափոխությանը: Եթե նույնիսկ իշխանափոխություն էլ չլինի, եւ բանը հասնի հերթական ժամկետներին, միեւնույնն է, Սերժ Սարգսյանը հանձնվելու է: Այսինքն` արդեն հանձնված է լինելու»: Դե, ինչ ասես, վաղուց արդեն մանկապարտեզային տարիքից դուրս եկածը դեռեւս զարմանալիորեն հավատում է հեքիաթներին:
Օրերս զարմանալի լուր տարածվեց, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ իբր միաձայն դեմ է արտահայտվել նոր Սահմանադրությանը: Իրականում պարզվում է, որ, ըստ ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի` հոկտեմբերի 21-ին գիտխորհուրդը քննարկեց եւ. «Նիստին որոշ ներկաների տեսակետն ու ելույթները լսելուց հետո մենք ընդհանուր հայտարարի եկանք, որ մենք կողմ ենք Սահմանադրական փոփոխություններին, բայց գտնում ենք, որ այդ փոփոխությունը ժամանակավրեպ է»: Իհարկե լավ է, որ քաղաքացիները հետաքրքրվում են սահմանադրական բարեփոխումներով, ակտիվորեն քննարկում են, համեմատություններ կատարում այլ երկրների սահմանադրությունների հետ, սակայն զարմանալի է, որ Սահմանադրության հարցը իրենց գիտխորհրդում որոշեցին քննարկել ֆիզիկոսները: Դե ինչ, սպասենք, որ մի օր էլ քաղաքագիտական ֆակուլտետի գիտխորհրդում քննության կառնվի` Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ճի՞շտ է, թե` սխալ:
Իսկ հարեւան մազութային սուլթանատում ոստիկանությունը մի ապշեցուցիչ գործ է քննում` մի 54-ամյա կին դիմել է ոստիկաններին, որ իր 25-ամյա որդին հարբած գալով տուն, զոռով իրեն հարբեցրել է, իսկ հետո ծեծել եւ բռնաբարել: Դե, որ թուրքից ցանկացած պղծություն հեռու չէ, դա գիտենք, սակայն զարմանալի է, ինչո՞ւ է ԵՎՐՈՊԱՆ այդքան քննադատում Ադրբեջանին: Չէ՞ որ մինչ եվրոպական երկրների խորհրդարանում նոր-նոր զգուշությամբ քննարկում են ինցեստի օրինականացման հարցը, Կովկասի թուրքերը վաղուց իրենց կենցաղի մեջ են մտցրել այդ կարեւորագույն եվրոպական արժեքը: Եվ ոչ միայն դա, այլեւ համասեռամոլությունը, անասնապղծությունը ու այլ «առաջադեմ» եվրոպական արժեքները: Օրինակ, որեւէ եվրոպական երկիր կարո՞ղ է գլուխ գովել, որ մի ասկյար հաջողացրել է հերթով բռնաբարել իր դասակի բոլոր ծառայակիցներին` իսկ այդպիսի քրգործ սուլթանատում քննվել է:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

