Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ՈՒՈՐԼԻՔՆ ԱՐԴԵՆ ԽՈՍՈՒՄ Է «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

ՈՒՈՐԼԻՔՆ ԱՐԴԵՆ ԽՈՍՈՒՄ Է «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ»

 

Հանգստյան օրերին Ադրբեջանի հետ շփման գծում կրկին լարվածության աճ նկատվեց: Չնայած՝ դա արդեն «ստանդարտ միջոցառման» է սկսում նմանվել. հենց ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ կապված` ինչ-որ տեղաշարժ է սպասվում, անմիջապես էլ սահմանային իրավիճակը սրվում է: Երեկ սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, եւ դրա շեմին սահմաններին լարվածության աճ, իհարկե, պետք էր սպասել:

 

 

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՅՑԸ

Բայց այս անգամ փոքր տարբերություն նկատվում է: Այսպես. Պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն՝ սահմանային լարվածության աճն այս անգամ էլ ուղեկցվել է համեմատաբար ծանր զինատեսակների կիրառմամբ, սակայն նախկին նման զինադադարային խախտումների թեժությունն այս անգամ նկատելիորեն պակաս էր: Ընդամենը այն տպավորությունն է, որ Բաքուն «հին սովորույթի» համաձայն փորձում է մասնավորապես համանախագահներին ցույց տալ, թե տեսեք՝ մի բան ուզածովս չեղավ, կռիվ կսկսեմ, բայց նաեւ զգուշանալով «չափից» անցնել: Դա էլ կարելի է փորձել մի քանի նկատառումներով բացատրել: Նախ՝ Ադրբեջանում մոտ ժամանակներս խորհրդարանական ընտրություններ են, եւ այդ փուլում հայկական ծանր պատասխանները նույնքան ծանր տրամադրություններ են առաջացնում երկրի ներսում, ինչը ընտրությունների շեմին հաստատ ձեռնտու չէ: Բացի դրանից՝ վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած ղարաբաղյան քննարկումների օրերին սահմանային բավականին ծանր բախումները բանակցային գործընթացի կուլուարներում հիմնականում գնահատվեցին որպես նախագահների մակարդակով հանդիպումից խուսափելու փորձ, եւ դա նույնպես Բաքվի համար ահազանգ էր՝ «չափը շատ չանցնել»: Եվ, վերջապես, երեկ Երեւանում ամերիկյան դեսպանատանը Ջեյմս Ուորլիքի հանդիպումը լրագրողների հետ կարծես թե մի շարք մեսիջներ հղելու նպատակ ուներ, եւ այդ թվում՝ համանախագահը նախ առաջնային համարեց հետեւյալը. «Ամենակարեւոր հարցը, որով մենք զբաղվելու ենք Երեւանում ու Բաքվում, հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների եւ լարվածությունների աճն է: Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործման փաստով...»: Այսինքն՝ համանախագահներն արդեն պահանջի նմանվող ուղերձ են հղում, որ՝ «Պետք է հարգվի հրադադարը եւ թուլացվի լարվածությունը»:

Գումարած դրան՝ համանախագահները պատրաստվում են Երեւանից ու Ստեփանակերտից հետո Բաքու այցելել հայ-ադրբեջանական շփման գծով, իսկ հենց նրանց աչքի առաջ սահմանային իրավիճակը մինչեւ վերջ սրելն իրոք կարող է տհաճ անակնկալների պատճառ դառնալ:
Այսպիսով՝ այն տպավորությունն է, որ համանախագահները Նյու Յորքի դասից հետո հաշվի են առել, որ կարող է սահմանային լարվածությունն այս անգամ եւս միանգամից արգելափակել բուն առաքելությանը՝ նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը եւ էս գլխից քայլեր են ձեռնարկել սահմանային լարվածության «անսպասելի» սրման դեմն առնելու համար:
Այլ հարց է, թե ինչու էր Բաքուն տեւական ժամանակ փորձում բանակցային գործընթացը շեղել սահմանային լարվածության ուղղությամբ, որը կարծես թե դարձել էր քաղաքական ընթացքից խուսափելու միակ միջոց: Ուորլիքը, թերեւս, այդ հարցի պատասխանը տալիս է երեկվա իր այն հայտարարությամբ, թե՝ «Այցի երկրորդ նպատակն է կողմերի հետ քննարկել հակամարտության համընդգրկուն լուծում ապահովելու խնդիրը: Միջնորդները երկու մայրաքաղաքներում էլ կքննարկեն այն տարրերն ու սկզբունքները, որոնք պետք է լուծման հիմքում դրվեն»: Համընդգրկուն լուծման եւ այդ նպատակով Նյու Յորքի քննարկումների, տարածաշրջանային այս այցի եւ մինչեւ այս տարեվերջ նախագահների մակարդակով հանդիպման ընթացքում կողմերին «բարձր մակարդակով նախապատրաստված նոր պարտավորություններ» առաջադրելու մասին Ուորլիքը հայտարարում էր դեռ ամռան վերջերին, եւ ընդգծենք՝ Մոսկվա կատարած այցից հետո: Դեռ այն օրերին կար տպավորություն, որ մոսկովյան այդ քննարկումներում որոշակի սխեմատիկ պայմանավորվածություններ եղել են, եւ Ուորլիքն էլ ներկայացրեց այն ժամանակացույցը, որով պետք է գործընթացը շարունակվի: Աշնանային ամիսներին գործընթացն ակնհայտորեն հենց այդ ժամանակացույցով էլ շարունակվում է, եւ կարելի է ենթադրել, որ չնայած այս ամիսներին աշխարհում տեղի ունեցած բուռն իրադարձություններին, այդ մոսկովյան պայմանավորվածություններն են մնում օրակարգում, որոնք պարունակում են «հակամարտության համընդգրկուն լուծում ապահովելու հիմքում դրվելիք կոնկրետ տարրեր ու սկզբունքներ»: Եվ դրանց էլ, կարծես թե, գումարվելու են նոր «որոշ գաղափարներ», որոնք, ըստ Ուորլիքի, այս այցի ընթացքում Մինսկի խումբն առաջ է քաշելու:

ԲԱՔՈՒՆ ՍԿՍԵՑ ԵՏՄ-ԻՑ ԽՈՍԵԼ

Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում: Ենթադրելով Ուորլիքի այս հայտարարություններից եւ վերջին ժամանակներս տեղի ունեցած մի շարք այլ նյուանսներից ¥սկսած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ի հայաստանյան այցի ընթացքում «չբացված» ղարաբաղյան քննարկումներից, վերջացրած ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի` վերջերս Բաքու կատարած այցով եւ այնտեղի նույնքան «փակ» մնացած քննարկումներով¤, ղարաբաղյան հարցով առնվազն տեսանելի տեղաշարժեր, միգուցե նաեւ՝ «հակամարտության համընդգրկուն լուծում» ապահովելու կոնկրետ ծրագրեր օրակարգում կան: Համենայնդեպս՝ Ուորլիքը պնդում է, թե՝ «Եկել է կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու ժամանակը»: Ընդ որում այն փաստը, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, չնայած ընդհանուր ծանր հարաբերություններին, նույն «կոնկրետ ու համակարգված բանակցությունների» այդյունքում հենց մեր հարեւանությամբ լուծում տվեցին շատ ավելի գլոբալ Իրանի միջուկային թեմային եւ հիմա էլ նույն «կոնկրետ ու համակարգված» քայլերն են սկսել Սիրիայում, անուղղակիորեն հուշում է, որ Ղարաբաղի հետ կապված եւս ոչինչ բացառել չի կարելի ¥ի վերջո կա նաեւ այն վարկածը, որ Սիրիա, Իրաք, Իրան, Ղարաբաղ հարեւան հիմնախնդիրների լուծումը կարող է եւ ռուս-ամերիկյան նույն՝ ինչ-որ խորքային պայմանավորվածությունների հաջորդական օղակները լինել¤:
Բայց ամեն դեպքում, անկախ այն բանից, թե ինչ ծրագրեր, մեխանիզմներ են գործում, եւ որն է դրանց վերջնական նպատակը, մեկ բան այս պահին կարծես թե միանշանակ է. Ղարաբաղի թեմայով բանակցային որոշակի թեժացումներ լինելու են եւ, ըստ ամենայնի, դրանք բավականին կտարբերվեն անցած քսան տարիների ջուրծեծոցից: Ընդ որում՝ սահմանային սրացումների «ստանդարտ չափաքանակի» մի փոքր նվազեցումը հուշում է, որ Բաքուն եւս բանակցային այդ նոր մթնոլորտի անխուսափելիության հետ սկսում է կամաց-կամաց հաշտվել, եւ, թերեւս, հետագա խաղադրույքներն ավելի շատ կփորձի ռազմականից տեղափոխել քաղաքական հարթակ: Այս առումով բավականին ուշագրավ էր Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Սեւինջ Հասանովի հայտարարությունը, որով նա հնարավոր է համարում Եվրասիական միությանը իր երկրի միանալու տարբերակը: Ճիշտ է, թե պետք է քննարկել, վերլուծել պլյուսներն ու մինուսները հաշվարկել, բայց հաշվի առնելով, որ մինչ այս` պաշտոնական Բաքուն միանգամից բացառում էր ԵՏՄ-ին անդամակցության ամեն մի տարբերակ, փոխնախարարի այս հայտարարությունն արդեն իսկ նմանվում է իրավիճակի փոփոխության մասին գնահատականի: Անշուշտ՝ չի կարելի նաեւ բացառել, որ սա սովորական «առեւտրային մեսիջ» է՝ տվեք Ղարաբաղը եւ մենք կդառնանք ԵՏՄ անդամ: Կամ հնարավոր է, որ այս կերպ Բաքուն համապատասխան արձագանքն է ցուցաբերում իր հարեւանությամբ՝ Կասպից ծովից դեպի Սիրիա թռած ռուսական բալեստիկ հրթիռների նկատմամբ: Առավել եւս, որ այդ հրթիռներից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի գլուխ հայտարարում է, թե՝ ռուսների հետ «երկխոսությունն այլընտրանք չունի»: Բայց անկախ նրանից, թե ինչ նպատակով Ադրբեջանը հանկարծ որոշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելն իր համար հավանական ուղի է, մեկ բան չմոռանանք. առանց Հայաստանի կողմ ձայնի` Բաքվի համար այդ ճանապարհը փակ է: Եվ հաշվի առնելով, որ հետխորհրդային այս տարիներին միայն Հայաստանում մնաց ռուսական ռազմաբազան, դժվար չէ կռահել, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում Մոսկվան Հայաստանին չի ճնշի: «Լեզու գտնել», իհարկե, կփորձի, եւ այստեղ նորից առաջին հերթին Ղարաբաղի շուրջ «լեզու գտնելու» խնդիրն է:
Մի խոսքով՝ հավանաբար դեկտեմբերի կեսերից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որի շրջանակներում, ըստ ամենայնի, բավականին ուշագրավ իրադարձությունների ականատեսը կլինենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված