Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛-Ի ԱՆԴԱ՞Մ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ  ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛-Ի ԱՆԴԱ՞Մ

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում։ Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ։ Դրա համար գյուղացիները տարվա վերջին վճարում են 5 հազար դրամ։ Ապրանքները բաժանողները ներկայանում են իբրեւ «բարեգործական կազմակերպություն»։

Թերթը պարզել է, որ մաքրող միջոցները բաժանում է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2012 թվականին եւ այն  «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ մտնող կազմակերպություններից է։ ՀԿ-ի հիմնադիրները Գոհար Հայրապետյանը եւ Գեւորգ Կոշկերյանն են, որոնց հանցավոր գործունեության մասին այս ամառ <Իրավունքը> անդրադարձ կատարեց: Այս ամառ Կոշկերյանն ու տիկին Գոհարը իրենց կազմակերպության անունից շուրջ 70 երեխաների տարել էին Հանքավանի <Մարմարիկ> հանգստյան տուն, իսկ հետո չեն վճարել ծառայության դիմաց, որի պատճառով այդ երեխաների ծնողները ստիպված եկել հետ են տարել երեխաներին: Ահա, թե ինչպիսի կազմակերպությունների հետ է փորձում համագործակցել <Հայկական վերածնունդը>:

Հիշեցնենք, որ մամուլը գրել է, որ Կոշկերյանը նախկինում 17 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար»:




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ