ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑԵԼ Է 16 ՏԱՐԻ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑԵԼ Է 16 ՏԱՐԻ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 տարի առաջ, 1999թ. այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, ոճիր: Խորհրդարանում՝ նիստի ժամանակ, գնդակահարվեցին ոչ միայն պետական մի շարք այրեր այլ մեր պետականությունը: Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին Հունանյան եղբայրների կողմից արձակված կրակոցներից:
Այս ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամոթալի էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ անց այն բացահայտվի լիովին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

