«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ, Ի ՎԵՐՋՈ, ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵՆ»
Արխիվ 12-16«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ, Ի ՎԵՐՋՈ, ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵՆ»
Այսօր` հոկտեմբերի 27-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Իսկ վաղը` հոկտեմբերի 28-ին նրանք կմեկնեն Բաքու: Թե ի՞նչ կարող ենք ակնկալել համանախագահների հերթական այցելությունից Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ.
- Ակնկալիքները մեկն են, որ իրավիճակին իրենք հստակ պատկերացում ունենան եւ, ի վերջո, պրեսինգը մեծացնեն ադրբեջանական կողմի վրա, որն ապակայունացնում է իրավիճակը: Միջազգային հանրությունը պետք է բացառի հավասարեցման նշան դնել խաղաղություն եւ պատերազմ քարոզողի միջեւ: Այն, որ կարող ենք համաչափ պատասխան տալ, բազմիցս ապացուցել ենք , բայց մենք չենք ուզում ապրել պատերազմական իրավիճակի մեջ, չենք ուզում մեր հարաբերությունները լինեն ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Մենք ասել ենք` ուզում ենք խաղաղություն: Բայց մի կողմի` Հայաստանի եւ Արցախի ուզելը քիչ է, իսկ եթե Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, ՀՀ նախագահը ՄԱԿ-ից դրա ձեւերը շատ սիրուն ասել է, որ եթե կարիքը գա, եթե միջազգային հանրությունը շարունակի լռել կամ շարունակի ոչ հասցեական գնահատակներ հնչեցնել, ապա մենք օգտվելով մեր իրավական եւ ռազմաքաղաքական իրավունքներից կպարտադրենք Ադրբեջանին խաղաղություն: Եվ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ, ի վերջո, իրերն իրենց անուններով կոչեն:
Այսօր էլ Ադրբեջանն ընտրությունների շեմին է, եւ տեսնում ենք, որ այդպիսի շատ մեծ խախտումներ չկան սահմանին, այսինքն` ստացվում է, որ երբ իրենց պետք է, խախտում չի լինում: Բայց հենց իրենց պետք է ուշադրությունը սեւեռել դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, իրենք սկսում են կրակել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

