«ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ 500-1000 ԱՄՆ ԴՈԼԱՐ...». ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ 500-1000 ԱՄՆ
ԴՈԼԱՐ...». ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ-ում այսօր քննարկվում է մարդու իրավունքների նախորդ տարվա զեկույցը, որի քննարկման ավարտից հետո «Իրավունք»-ը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվեց` ՄԻՊ-ը քանի դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից, որոնք առնչվում են բանկերին: «Մեր քաղաքացիները հիմնականում դիմում են ֆինանսական համակարգի հաշտարարին: Եթե մեզ են դիմում, մենք դիմում ենք Կենտրոնական բանկին»,- ասաց պրն Անդրեասյանը:
Մեր մյուս հարցին` երկու տարի առաջ ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցից հետո, որտեղ խոսվում էր երեք տեսակ դատավորների մասին, ինչ փոփոխություն է եղել: Որոշակի փոփոխություն կա: «Ավելացավ ճնշողների քիչ ճնշելը»,- ասաց ՄԻՊ-ը:
Հիշեցնենք` ՄԻՊ-ը հանդես է եկել արտահերթ զեկույցում՝ հայտարարելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են թե՛ Վճռաբեկ դատարանի և թե՛ Արդարադատության խորհրդի կողմից կիրառված երկակի ստանդարտները, որոշ դեպքերում նաև դրանք զուգորդված են եղել օրենքի խախտումներով, անդրադարձել կոռուպցիոն մեխանիզմներին։ Ըստ ՄԻՊ-ի, դատական ատյաններում կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանի դատարանում՝ 500-1000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում 2000-15 000, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 000-50 000 ԱՄՆ դոլար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

