ՆՈՐ «ԵՌՅԱԿ»` ԲՀԿ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՆՈՐ «ԵՌՅԱԿ»` ԲՀԿ-ՈՒՄ
Այսօր «Իրավունք»-ը նկատեց, որ ԲՀԿ երեք պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը միմյանց հետ ցածրաձայն զրուցում էին ԱԺ միջանցքում, ապա րոպեներ անց իրար հետ հեռացան: Նրանք այն երեք պատգամավորներ են, որոնք, այսպես ասած, ըստ որոշ քաղաքագետների համարվում են քոչարյանական թեւի ներկայացուցիչներ եւ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Ավելին` Էլինար Վարդանյանին վերջերս հեռացրել էին կուսակցությունից: Վերջիններիս կարելի է միասին նկատել նաեւ ԱԺ շենքից դուրս:
Կես կատակ, կես լուրջ կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում, ի դեմս այս պատգամավորների, նոր «եռյակ» է ձեւավորվել, որը կարծես մեկուսացած է ԲՀԿ-ի ղեկավար կազմից:
«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից պարզեց` սահմանադրական բարեփոխումներին քարոզարշավին մասնակցելո՞ւ է:
- Ես իմ վերաբերմունքը հայտնել եմ սահմանադրական բարեփոխումների մասին:Դրանից արդեն կարելի է հետեւություն անել»:
- Իսկ ձեր վերաբերմունքը չե՞ք փոխանցի նաեւ մեր քաղաքացիներին:
- Ես ինչ պետք է փոխանցեի, փոխանցեցի արդեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

