Զառա Արամյանի հոր` Ֆելիքս Արամյանի հոգեհանգիստը, տեղի կունենա վաղը` Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում
Արխիվ 12-16ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՀՈՐ` ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ, ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՂԸ` ՆՈՐ ՆՈՐՔԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ինչպես արդեն գրել էր «Իրավունքը», երեկ գիշեր երկար եւ ծանր հիվանդության պատճառով մահացել է երաժիշտ ՖԵԼԻՔ ԱՐԱՄՅԱՆԸ` մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության Միջազգային Ակադեմիայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի հայրը: Արամյանների ընտանիքից մեզ հաջողվեց պարզել, որ պարոն Արամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը` հոկտեմբերի 26-ին, ժամը` 18:00-ից սկսած` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, ժամը` 13:00-ին` նույն տեղից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

