ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԱԺԻՇՏ ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԸ` ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՀԱՅՐԸ
Արխիվ 12-16ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԱԺԻՇՏ ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԸ` ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՀԱՅՐԸ
Ծանր օր, լռություն, ցավ…Այս գիշեր իր մահկանացուն կնքեց երաժիշտ ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԸ` մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության Միջազգային Ակադեմիայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի հայրը: Թեպետ պարոն Ֆ. Արամյանը ծանր հիվանդության պատճառով բավական երկար ժամանակ գամված էր անկողնում, բայց հարազատները շարունակեցին պայքարել հանուն նրա կյանքի մինչեւ վերջ, բայց Աստծո գործերն անքննելի են…
Շատերը իմանալով կամ չիմանալով այն մասին, որ Զառա Արամյանն այս օրերին տառապում էր մահամերձ հոր համար ու ի վիճակի չէր բոլոր քննադատություններին, մեկնաբանություններին պատասխանելու, որոնք կարկուտի պես թափվել էին վերջին շրջանում իր գլխին, մինչ ցայսօր շարունակեցին իրենց «սեւ գործը», կարծես, աղ լցնելով բաց վերքի վրա: Ինչեւէ, եղածը եղած է, հիմա արդեն ե՛ւ քննադատություններն են առ ոչինչ, ե՛ւ վերլուծությունները, ե՛ւ մեկնաբանությունները, պարզապես, կատարվածից դասեր է պետք քաղել եւ հարգել գոնե մարդկանց վիշտը, որը վաղը կարող է թակել յուրաքանչյուրի դուռը: Իսկ մեզ մնում է ցավակցել ու համբերություն մաղթել լուսահոգի Ֆելիքս Արամյանի հարազատներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk