ՄԱԴՐԻԴՑԻՆԵՐԸ ԲԱՐԴ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ 3 ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵԼ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ՄԱԴՐԻԴՑԻՆԵՐԸ ԲԱՐԴ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ 3 ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵԼ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացավ մրցաշարային աղյուսակի առաջատարների՝ Մադրիդի «Ռեալի» ու Վիգոյի «Սելտայի» միջեւ հանդիպումը: Արքայական ակումբը մրցակցի հարկի տակ դժվարին պայքարում հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվն 9-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, բրազիլացի պաշտպան Դանիլոն խփեց մադրիդցիների երկրոդ գնդակը:
Ընդմիջումից հետո «Սելտան» բավականին ակտիվ էր, հատկապես այն բանից հետո, երբ մնաց 10 ֆուտբոլիստներով: Տանտերերը կորցրած մի քանի գոլային պահերից հետո, վերջապես կրճատեցին հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ տանտերերի կազմում լավագույն ֆուտբոլիստ՝Նոլիտոն: Ավելացված ժամանակը հատկապես լարված պայքարում անցավ, մինչ «Սելտան» փորձում էր գոնե մեկ միավոր վաստակել այս խաղից, Մարսելոն խփեց մադրիդցիների երրորդ գնդակը: Հիշեցնենք, որ սա «Սելտայի» առաջին պարտություն էր ընթացիք մրցաշրջանում, իսկ Մադրիդի «Ռեալը» այս հաղթանակից հետո իր ակտիվում ունի 21 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

