Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Ի՞նչ կոմիտե, ի՞նչ հարձակում, ի՞նչ Սամսոն Ղազարյան

Արխիվ 12-16

Ի՞նչ կոմիտե, ի՞նչ հարձակում, ի՞նչ Սամսոն Ղազարյան


 

Մի քանի օր է բոլոր լրատվամիջոցները աջ ու ձախ, միասնական տարածում են, որ հարձակում է տեղի ունեցել <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա:
Հետաքրքիրն այն է, որ այդ լուրը տարածեցին ու կողքից <<շախ>> տվեցին ՀԱԿ-ի և ՀԱԿ-ամերձ լրատվամիջոցները: Զարմանալիորեն հանկարծակի հիշեցին, որ Սամսոնը <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամ է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուսների հետ է նստել-վերկացել և ամենակարևորը` պայքարել…Պայքարե′լ, պայքարե′լ` սակայն ոչ մինչև վերջ…Դրա համար էլ մոռացվել է և մի կերպ տաքսի քշելով գլուխը պահում է: Իսկ հիմա էլ հիշել են, որովհետև շահարկելու, ցեխ շպրտելու լավ առիթ է…Իսկ այդ դեպքն ընդամենը շատ սովորական, գրեթե մշտապես տեղի ուեցող, տաքսու վարորդների վիճաբանություն է, քաշքշուկ, փոխադարձ հարվածներ, որը որակեցին <<հակահեղափոխականների>> հարձակում <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամի վրա:
Ի՞նչ կոմիտե, ի՞նչ հարձակում, ի՞նչ քաղաքական շարժառիթներ, ի՞նչ Սամսոն Ղազարյան….Դա ՀԱԿականներին ու ՀԱԿամերձներին ուղղակի պետք էր նորից իշխանությունների վրա ցեխ շպրտելու համար:


Եթե այդքան մտահոգված էիք <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամի ճակատագրով, ապա դուք <<հարձակում>> գործեիք` ձեր արտերկրից ստացած, ժամանակին գռփած և ներկայումս գործող բիզնեսներից օգնություն ցուցաբերեիք Սամսոնին և աշխատանքով ապահովեիք…
Սակայն դա ձեր ոճը չէ, ձերն անձրևաջրի, կեղտաջրի գյոլերում…փոթորիկ բարձրացնելն է…Դա ձեր կոչումն է, դա ձեզ մոտ շատ լավ է ստացվում…


Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Մելքոնյան



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ