Պայծառատես Անին կհրաժարվի՞ «6-րդ զգայարանից».«Չարք չեմ, սատանա չեմ, հակառակը` հավատում եմ Աստծուն»
Արխիվ 12-16ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ԱՆԻՆ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ «6-ՐԴ ԶԳԱՅԱՐԱՆԻՑ». «ԵՍ ՉԱՐՔ ՉԵՄ, ՍԱՏԱՆԱ ՉԵՄ, ՀԱԿԱՌԱԿԸ` ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ»
Վերջերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մկրտվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի պայծառատես ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ինչը դարձել է ֆեյսբուքյան օգտատերերի լայն քննարկման ու քննադատությունների թեման: Մասնավորապես թիրախավորել էին այն տեսակետը, թե Անիի գործունեությունն ուղղակիորեն հակասում է քրիստոնեությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Գրիգորյանի հետ.
-Շատ ուրախ եմ, որ մկրտվեցի մեր Առաքելական Սուրբ եկեղեցում: Այդ բամբասանքները, որ գրվել է «Ֆեյսբուքով», դրանց բանի տեղ չեմ դնում, որովհետեւ չկա այնպիսի մարդ, որ իր կյանքում մեղք չգործի: Հենց Աստվածաշունչն է ասում` այն մարդը թող առաջինը քար նետի, ով իր կյանքում մեղք չի գործել, իսկ էդպիսի անթերի մարդ չկա: Եթե այսօր անթերի լինեինք, ուրեմն` ըստ Աստվածաշնչի, կլինեինք Աբրահամի, Նոյի, Հակոբոսի ու մնացած աստվածաշնչյան կերպարների նման, իսկ այսօր ամբողջ աշխարհում էդ չարությունը տիրում է:
- Հիմնականում քննադատություն է հնչում Ձեր հասցեին` շեշտելով, որ հենց նույն Աստվածաշնչով գուշակությունն ու մոգությունը ծանր մեղք է համարվում…
- Այն, որ ասում են, թե Անին կռապաշտությամբ է զբաղվում, այդպիսի բան չկա: Ես չարք չեմ, սատանա չեմ, ընդհակառակը` հավատում եմ Աստծուն ու Աստծո օրենքներին շատ լավ ծանոթ եմ: Համենայն դեպս, Անին անում է ամեն ինչ, որ համասեռամոլությունը
վերանա, որովհետեւ, ըստ Աստվածաշնչի, ամենամեծ մեղքը սա է: Հենց Սոդոմն ու Գոմորը Աստված դրա համար վերացրեց, որտեղ համասեռամոլներ գոյություն ունեին: Իսկ Անին համասեռամոլներ չի միացնում, ուրիշի տները չի քանդում: Հակառակը` վատ, չարակամ բաները մարդկանց վրայից քանդում է, որ լավ լինեն, իսկ դա չեմ կարծում, որ կռապաշտություն է: Նույնիսկ ինքը` Քրիստոսը, երբ դեւերին մարդու միջից հանեց ու տեղափոխեց խոզերի մեջ, այդ ժամանակ էլ ասացին, որ չարից է, առանց հասկանալու, որ այդ դեւերին նա հանեց: Նույն էլ հիմա թուղթ ու գիրն է, որ սրա-նրա վրա անում են, ինչպես դեւերն էին նախկինում, բա չհանե՞նք: Այնպես որ, ինչի՞ պիտի քահանան ու Հայ Առաքելական եկեղեցին չմկրտեր ինձ: Ոչ մեկն իրավունք չունի ասել` այս մարդը պիտի մկրտվի կամ
չմկրտվի, առավել եւս , որ այդ մարդը բարոյական նորմերով է ապրում: Ըստ ինձ ու ըստ Աստվածաշնչի, եկեղեցին Սուրբ վայր է, որտեղ ցանկացած մարդ կարող է գնալ: Իսկ այդ «քոմենթներ» գրողների 90 տոկոսը կռապաշտությամբ են զբաղվում ու ուզում են ուրիշի տները քանդել: Կրկնում եմ` նման մեկնաբանություններին բանի տեղ չեմ դնում, եւ շատ ուրախ եմ, որ իմ կնքահայրը (ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հեղինակություն վայելով Ճվճվ Արոն է-խմբ.) նման մարդ է, իմ ընտանիքի բարեկամն է ու, իրոք, սա իմ համար ամենամեծ փառք ու պատիվն է, որ այսօր ես մկրտված մարդ եմ ու ինձ դրանից լավ եմ զգում:
- Իսկ մինչ մկրտությունը զրուցե՞լ եք հոգեւորականի հետ, մասնավորապես անդրադարձ եղե՞լ է «6-րդ զգայարան» հաղորդաշարում Ձեր մասնակցությանը:
- Ոչ, նման բաների մասին քահանայի հետ չենք խոսել: Եթե նկատի ունեք, որ պետք է մկրտությունից հետո հրաժարվեմ այդ հաղորդումից, պետք է նշեմ, որ այսօր լիքը սերիալներ են նկարահանում, կներեք համեմատությանս ու ասածիս համար, որոնք զուտ պոռնկություն են քարոզում. ցույց են տալիս, որ հարսը սկեսրայրին է սիրում կամ իր
տագրոջն է սիրում, բայց «6-րդ զգայարանն» ընդամենը շոույի տեսքով է ներկայացված ու սա չի նշանակում, որ մենք վատն ենք: Լիքը ֆիլմներ են ցույց տալիս, որտեղ հանրային երգիչներ, դեմքեր համասեռամոլությամբ են զբաղվում ու էն էլ բացեիբաց, իսկ ի՞նչ է «6-րդ զգայարանը», ընդամենը հաղորդում է: Բայց, չէ՞ որ հենց «6-րդ զգայարանի» Անի Գրիգորյանը լիքը մարդկանց հովանավոր է «Կիսաբաց լուսամուտներում», Գյումրիի մանկատներին է նույն Անի Գրիգորյանը հովանավորում: Այդ մասին չի խոսվում, բայց հանկարծ «6-րդ զգայարանը» աղմուկ է բարձրացրել: Նույնիսկ այդ քննադատողներն ու նաեւ հոգեւորականները պիտի ընդունեն ու հասկանան, որ սա ընդամենը հաղորդում է, այնպես չէ, որ աշխարհն այլասեռվել է:
- Ուղղակի, հիմա Դուք քրիստոնեական ճանապարհ եք բռնել, գուցե սա, այնուամենայնիվ, առի՞թ դառնա` հրաժարվելու «6-րդ զգայարանից»:
- Մկրտությունը բացարձակ կապ չունի, որ դրանով պայմանավորված հրաժարվեմ «6-րդ զգայարանից»: Բայց կարող է եւ չնկարահանվեմ, իսկ որ այլեւս մարդկանց չօգնեմ, բացառվում է: Գիտեք, նույն է, որ ասես, դու էլ լրագրող չլինես, որովհետեւ մկրտվել ես: Էդ ի՞նչ կապ ունի, ցավդ տանեմ: «6-րդ զգայարանը» լավ հաղորդում է, հետաքրքիր է, մենք հո չենք ասում, դուք Քրիստոսին մի հավատացեք: Եվս մեկ անգամ իմ մկրտվելն ապացուցում է, որ «6-րդ զգայարանում» նստած փորձագետները, նորմալ, գերբնական ուժի տեր մարդիկ են, բայց իրենք էլ են Աստծուն հավատում: Այ մարդ, ո՛չ բամբասում ենք, ո՛չ համասեռամոլ ենք, ի՞նչ են ուզում:
- Դուք նշեցինք, որ հնարավոր է հրաժարվեք «6-րդ զգայարանից», իսկ ինչո՞վ այն պայմանավորված կլինի:
- Ոչ թե կհրաժարվեմ, այլ ինչպես իմ մասին գիտեք, ես դրսից եմ եկել, ոչ թե Գյումրիից ու նորից կանչ է եղել Մոսկվա, այնտեղից` Ղրիմ: Ես, ուղղակի, շատ շնորհակալ եմ պրոդյուսեր Արթուր Զաքարյանին, «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավար Հրաչ Մուրադյանին, որ իրենք ընտրեցին ինձ ու իրենց նախագիծ հրավիրեցին, ես էլ չմերժեցի: Մենակ այնտեղ պայմանագիր ունեմ, որ ցանկացած պահի, երբ ինձ հետ կանչեն, պիտի գնամ: Էդ պիտի լինի պատճառը, որ ես գնամ, իսկ ինչ մնում է, թե հաղորդումն ինձ դուր չի գալիս այլեւս կամ մթնոլորտը, չէ, բոլորը շատ լավն են: Մեր փորձագետների հետ արդեն երկու եթերաշրջան նկարահանվել եմ, ոչ մեկից դժգոհ չեմ, նույն Գաբրիելը, որ բոլորը խեղճ
մարդուն սարքել են սեւ մոգ, ուղղակի, եթերով է տենց «ստրաշնի», ինքն իրականում բարի, խղճով մարդ է: Պարզապես, չգիտես ինչու, էկրանից այն կողմ վախենում են, նույնը կարող եմ ասել, մյուս փորձագետների մասին, այդ թվում` մեր պրոդյուսեր Արթուր Զաքարյանի, Հրաչ Մուրադյանի, մենք դարձել ենք մի ընտանիք: Ուղղակի, մարդիկ պետք է ընդունեն, որ ինչպես ֆիլմում է ամեն ինչ «ստրաշնի» նկարված, բայց հո էդ «ուժսների» հերոսները իրական կյանքում «ուժսներ» չե՞ն, սովորական դերասաններ, սովորական մարդիկ են: Նույնը կարող եմ ասել հաղորդավորուհի Մերիի մասին: Շատ յուրահատուկ մթնոլորտ է, իսկ հաղորդման մեջ չնկարվելու իմ միակ պատճառը երկրից բացակայելն է: Ու մեծամտբար ասեմ, որ եթե չնկարվեմ, կարծում եմ` այդքան էլ հետաքրքիր չի լինի հաղորդումը (ծիծաղում է Ա. Գրիգորյանը-խմբ.): Ձեր ցավը տանեմ, ես շատ նորմալ մարդ եմ, իրականում ոչ այդքան գեր եմ, ինչպես ցույց են տալիս եթերով, ոչ էլ այդքան մեծ եմ, թե ինչի են եթերով դարձել ահավոր ծյոծյա, չգիտեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

