Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱ՞Ն

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱ՞Ն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ գործադիրի նիստից հետո` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հենց արեւմտյան կողմնորոշում ունեցող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում, մանրամասնեց.

- Նախ, համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի, նախագահի տեղն այժմ պատկանում է Հայաստանին, քանի որ, ըստ այդ համաձայնագրի, այբբենական կարգով, պետք է հերթով այն 4 տարի ժամկետով ղեկավարվի պետությունների ներկայացուցիչների կողմից: Իսկ նախկին կոլեգիայի անդամները որոշակի պաշտոնավարման ժամկետ ունեին եւ փետրվարի մեկին ավարտվում է այդ լիազորությունները: Ավելին` երբ Հայաստանը անդամակցեց, որպեսզի այդ ժամկետը պահպանվի, մեր առաջին երեք նախարարի նշանակումը եղել է մինչեւ փետրվարի մեկը: Հիմա երկու որոշում պետք է կայացվեր, առաջինը` արդյոք շարունակելու են պետությունները երեքական ներկայացուցիչ ունենալ, քանի որ պայմանագրում ֆիկսված չէ թիվը ու այն վերապահված է բարձրագույն խորհրդին: Իսկ բարձրագույն խորհուրդը մի որոշում կայացրեց, որ պետք է երկուական լինեն` հաշվի առնելով, որ անդամ-երկրների թիվն արդեն 5-ն է: Բացի այդ, երեքական ներկայացուցիչ ունենալը ենթադրում է կառուցվածքի վերանայում, ինչպես նաեւ ծախսատար է: Եվ երկրորդ` քանի որ Հայաստանն է ղեկավարելու կոլեգիան, միաժանակ, նաեւ Հայասանի թեկնածությունը հաստատվեց եւ կարծում եմ` որ սա այն թեկնածությունն էր, որն անվիճելի էր բոլոր անդամ-պետությունների համար:

- Բայց ինչո՞ւ եք կարծում, թե այս թեկնածությունն անվիճելի էր բոլոր անդամ-պետությունների համար:

- Ինչու էր անվիճելի, հարցրեք անդամ-պետությունների ղեկավարին: Անվիճելի էր Տիգրան Սարգսյանի մակարդակով ու փորձով: Եվ ավելին` նրա հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես` Վ. Պուտինը վարչապետ եղած ժամանակ, ու հենց նրանք են Տ. Սարգսյանին բնութագրում որպես փայլուն մասնագետ:

- Պարոն Քոչարյան, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Տ. Սարգսյանի կառավարության ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանն է փոխարինելու վերջինիս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում...

- Ներողություն, այդ հարցն ինձ չէ ուղղված, ես չեմ որոշում...


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված