ԿՈՏԱՅՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ «ՀՈՒՇՏ» ԵՂԱՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ
Արխիվ 12-16ԿՈՏԱՅՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ «ՀՈՒՇՏ» ԵՂԱՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ գործադիրին ներկայացրեց ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 816-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ նախագծի ընդունումը կառավարության կողմից պայմանավորված էր Կոտայքի մարզի Սեւաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման անհրաժեշտությամբ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կոտայքի նախկին կարճաժամկետ մարզպետ, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Սակայն, Կոտայքի անունը լսելուն պես, Ա. Հարությունյանը սլացավ դեպի դուռն ու հեռացավ կառավարությունից: Ինչեւէ, հավանաբար, նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը չի ցանկանում վերհիշել իր մարզպետ անցյալը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

