Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Չեմ հավատում. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը Հայաստան-Ալբանիա խաղը ծախված լինելու մասին

Արխիվ 12-16

«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ». ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԼԲԱՆԻԱ ԽԱՂԸ ԾԱԽՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա /0:3/ խաղն առ այսօր միջազգային եւ հայաստանյան մամուլում շրջանառվում է, թե ծախված էր: Ոմանք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, մյուսները մեղքը բարդում Հայաստանի հավաքականի 4 անդամների վրա, որոնց, ըստ եղած վարկածի, կես միլիոն եվրո են «վաստակել»` ալբանական թիմի հաղթանակը ապահովելու համար: Երեկ տարածված լուրերին անդրադարձավ նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ.

- Չեմ կարծում, իսկ ինչու պետք է վաճառեր: Դուք ի՞նձ եք հարցնում, ես չեմ հավատում, որ նման բան կարող է լինել:

- Պարոն նախարար, բայց մինչ այդ խաղը մեր հավաքականը շատ լավ էր խաղում:

- Սա սպորտ է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է:

- Այնուամենայնիվ, նախարարությունն Ալբանիա-Հայաստան խաղի հետ կապված որեւէ ուսումնասիրություն, քննարկում իրականացրե՞լ է:

- Իմ կարծիքով ինչ-որ պետք է արվում է: Քննարկումներն անցկացվում է ֆեդերացիայում, որն ունի նախագահություն ու որը զբաղվում է այդ հարցերով:  Եվ նաեւ ունի վարչական խորհուրդ, որն անդրադառնում է խաղին մրցավարական առումով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Ի դեպ, իսկ թե ինչ է կատարվում ֆեդերացիայում հարցին ի պատասխան, նախարարը նախ նշեց, որ տեղյակ չէ, ապա հակասելով ինքն իրեն` հավելեց. «Ես տեղյակ եմ ինչ է կատարվում յուրաքանչյուր ֆեդերացիայում:Միանշանակ նախարարությունն աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարական կազմակերպություններ են: Բայց դա կապ չունի, քանի որ դրանք մարզական են, բնականաբար, մենք իրար հետ համագործակցում ենք եւ յուրաքանչյուր հարցում աջակցում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ