ՍԻՐԻԱՀԱՅ ՖՐԻԴԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՀԱՅ ՖՐԻԴԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ սիրիահայ Ֆրիդա Հակոբյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք` հայցվորը` տիկին Հակոբյանը, պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր քաղաքացուն: Վերջինս էլ դատախազության որոշումը բողոքարկում է:
Տեղեկացնենք, որ «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:
Դատարանն այսօր պետք է հրապարակեր սույն գործով դատավճիռը, բայց «Իրավունքը» տիկին Հակոբյանից տեղեկացավ, որ դատավճռի հրապարակումը հետաձգվել է, քանի որ քննիչը դատարան չի ներկայացել: Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի չորսին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

