ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Արխիվ 12-16ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 16-00- ից մինչ 20-00 տեղի կունենա բարեգործական համերգ և բարեգործական ցուցահանդես-վաճառք Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում (Աբովյան 2): Համագործակցության, մասնակցության կամ աջակցության և օգնությունների համար խնդրում ենք դիմել' [email protected], կամ զանգահարեք` 096-481632: Ֆինասական աջակցության համար՝ հաշվեհամար. հայԷկոնոմբանկ 163008124162:
Համերգին աջակցության կարգով մասնակցում են` <Full House> խմբի անդամները հանձինս Միհրան Ծառուկյանի: Այնուհետ` Գայանե Գրիգորյան` ասմունք <Ես իմ անուշ Հայաստանի>, Սայաթ Նովա, Հակոբ Խեչումյան, <Վասպուրական>,<Լիբերտի> կվարտետ և այլն: Համերգից հավաքված օգնությունները և աջակցությունները տեղում կբաշխվի զոհված կամ հաշմված ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, միայնակ ծերերին և անապահով ընտանիքներին:
Մեր կազմակերպությունը ստեղծված է օգնելու և աջակցելու Հայաստանում խոցելի խավերն, սակայն ցավոք մեր կազմակերպության ֆինանսական միջոցները սուղ են, այդ իսկ պատճառով կազմակերպել ենք սույն համերգը, և հույս ունենք ստանալու Ձեր աջակցությունը ևս հանդես գալով որպես մեր կողմից կազմակերպված համերգի հովանավորներից մեկը:
Ցավոք այսօր այնքան շատ են անապահով ընտանիքների քանակը, որ միայն մեր առօրյա գործունեությունը բավական չէ, և մենք մտածել ենք կազմակերպել այս համերգ-ցերեկույթը, որի ժամանակ կկայանա նաև այդ իսկ ընտանիքների անդամների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած գումարը ևս կօգնի մի փոքր թեթևացնելու այդ ընտանիքների ֆինանսական և նյութական վիճակը:
Սույն նամակով դիմում ենք Ձեզ, հուսալով Ձեր մասնակցությունը մեր միջոցառմանը Ձեր աջակցությունը ներդրումների և բազմաբնույթ այլ օգնությունների տեսքով:
Մեր կազմակերպությունում ընդգրկված են`
- Զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ:
- Հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծերեր:
- Բազմազավակ ընտանիքներ:
- Միայնակ թոշակառուներ:
- Միայնակ մայրեր:
- Բազմազավակ ընտանիքներ:
- Անապահով ընտանիքներ:
- Փախստականներ (ինչպես Բաքվից ու Սումգայիթից, այնպես էլ այսօրյա Սիրիայից):
Եվ այլ նմանատիպ ընտանիքներ, որոնք այսօր էլ դեռ ունեն Ձեր եւ մեր կարիքը:
Համերգը լուսաբանվելու է 7 հեռուստաընկերությունների կողմից, իսկ հետագայում այն գտնվելով կազմակերպության պահոցներում, ամեն անգամ ներկայացվելու է յուրաքանչյուր ցանկացողի, ով կլինի հետաքրքրված մեր գործունեությամբ, և բնականաբար յուրաքանչյուրը կլինի ինֆորմացված նաև Ձեր մասնակցության մասին:
Կանխավ հայտնում ենք մեր խորհին շնորհակալությունը: Խորին Հարգանքներով <Շողակն> բարեգործական հասարակական կազմակերպություն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

