Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

«ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ»

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը օրեր առաջ հայտարարել է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կանցկացնի իր քարոզարշավը` սահմանադրական բարեփոխումների համար:
Հիշեցնենք` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ԱԺ-ում հոկտեմբերի 5-ին կողմ քվեարկեց նոր Սահմանադրության օգտին:
Ո՞վ է ղեկավարելու ԲՀԿ-ի շտաբը, ԲՀԿ ո՞ր պատգամավորներն են լինելու ակտիվ` նոր Սահմանադրությունը քարոզելու համար, «Իրավունքը» պարզեց ԲՀԿ առաջորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

–Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ում որոշե՞լ են` ով է ղեկավարելու «Այո»-ի շտաբը:
– Դեռեւս չենք քննարկել շտաբի ղեկավարման հարցը, քանի որ չեմ համարում դա կարեւոր խնդիր: Մենք քաղաքական թիմում ունենք խոսնակներ, հանրության համար ընկալելի դեմքեր, որոնք կներկայացնեն մեր մոտեցումն ու տեսակետը:
– Հնարավո՞ր է Դուք ղեկավարեք շտաբը:
– Չեմ կարծում: Շտաբի ղեկավարի աշխատանքն ավելի տեխնիկական-կազմակերպչական է, հետեւաբար չեմ կարծում` կարիք կա, որ շտաբը ես ղեկավարեմ:
– Կարո՞ղ ենք այս քարոզարշավը համարել անուղղակի մեկնարկ` գալիք խորհրդարանական ընտրությունների:
– Անկեղծ ասած, ես ակնհայտ կապ չեմ տեսնում խորհրդարանական ընտրությունների եւ հանրաքվեի միջեւ, քանի որ հանրային ընկալումը` Սահմանադրության փոփոխությանը եւ խորհրդարանական ընտրություններին, տարբեր է: ԱԺ ընտրություններին հանրությունն իր քվեն տալիս է իր նախապատվելի քաղաքական ուժին, իսկ այս դեպքում սահմանադրական փոփոխությունների փաթեթն է, որը պետք է կարողանաս հստակ ներկայացնել ժողովրդին: Մարզային մեր այցերը շուտով կավարտվեն: Մնացել է Տավուշի մարզը, որտեղ էլ առաջիկայում կայցելենք: Եթե անկեղծ լինեմ, հանրության համար դեռ տեսանելի չէ, թե առաջարկվող նախագծով համակարգային ինչ փոփոխություններ են լինելու: Հանրության հետ այս առումով լուրջ աշխատանք պետք է տանել:
– Դուք վերջերս խորհրդարանում հայտարարել էիք, որ ԲՀԿ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ետ են կանչվում միջազգային պատվիրակությունների կազմից, սակայն Պաշտպանության, ներքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ Էլինար Վարդանյանը եղել է հայկական պատվիրակության կազմում եւ մասնակցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում…
– Այն օրը, երբ ես գրությունն ուղարկեցի ԱԺ, Գալուստ Սահակյանին` ինձ, Էլինար Վարդանյանին, Ստեփան Մարգարյանին եւ Միքայել Մելքումյանին ետ կանչելու մի քանի պատվիրակությունից, հաջորդ օրը նախատեսված էր ՆԱՏՕ-ի վեհաժողովը, Էլինար Վարդանյանը պետք է մեկներ: Ես տեղյակ եմ եղել տիկին Վարդանյանի մեկնումից, տոմսերն արդեն գնված են եղել: Կարծում եմ` կոռեկտ չէր լինի ընդհատել նախապես ծրագրված այցը:
– Իսկ ինչպե՞ս կարձագանքեք ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի այն հայտարարությանը, թե նրան հայտնի չէ ԵԱՀԿ ԱԺ պատվիրակության կազմից իրեն հեռացնելու որոշման մասին, ու որ այդ մասին ինքը լսել է մամուլից:
– Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեր գործընկերներն են, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել: Թույլ տվեք մեզ մեր հարցերը լուծել: Ես չեմ ցանկանում այդ խնդիրներին անդրադառնալ:
– ԲՀԿ-ում կան պատգամավորներ, որոնք կարծես դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ավելին` ցանկություն չունեն մասնակցելու քարոզարշավին, առաջնային չեն համարում բարեփոխումները: Օրինակ` ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանը «Իրավունք»-ին ասել էր, որ ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցի: Ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի դիրքորոշումն այս պատգամավորների հանդեպ:
– Բացարձակապես նորմալ: Իրենք իրավունք ունեն ունենալ իրենց դիրքորոշումը, հետեւաբար որեւէ մեկը որեւէ մեկին չի պատրաստվում կախաղան բարձրացնել սեփական կարծիքի համար:
Ինչ վերաբերում է Վահան Կարապետյանին, ապա նա չի ասել, որ կուսակցության դիրքորոշմանը հակառակ քարոզչություն է տանելու:
– Տիկին Զոհրաբյան, ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի ճակատ եւ շտաբ, որը ղեկավարում է ՀԱԿ խմբակցության առաջնորդ Լեւոն Զուրաբյանը: Եթե պրն Զուրաբյանն այնպես է ղեկավարում ՀԱԿ խմբակցությունը, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր սահմանադրության նոր նախագծին քվեարկում է այնպես, ինչպես ցանկանում է, ինչպե՞ս է նա «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու:
– Ես իրավասու չեմ վերլուծել Լեւոն Զուրաբյանի ունակությունները: Չեմ կարծում, որ նա է պատասխանատու Նիկոլ Փաշինյանի ու Լյուդմիլա Սարգսյանի համար: Ամեն պատգամավոր իր խղճի մտոք է քվեարկում: Եթե ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն որոշել են, որ իրենց համատեղ շտաբը ղեկավարելու է Լեւոն Զուրաբյանը, ուրեմն իրենք ավելի պատրաստված գործիչ չեն կարողացել գտնել:
– Իսկ կարողանո՞ւմ է «Ոչ»-ի ճակատն իր համոզմունքները ճիշտ ներկայացնել հանրությանը:
– Դա պարզ կլինի դեկտեմբերի 6-ին` երեկոյան 20:00-ին, երբ կսկսվի սահմանադրության նոր նախագծի քվեների հաշվումը:
– «Ոչ»-ի ճակատի մաս կազմող «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից տուն գնալ չկա, սկսվում է քաղաքացիական անհնազանդությունը: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:
– Ոչ մի կերպ էլ չեմ գնահատում: Քաղաքական գործընթացներ են: Երբ կտեսնենք ռեալ շարժում, այդ ժամանակ գնահատական կտանք:
– ԲՀԿ-ն այն խմբակցությունն է, որը խիստ քննադատում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը` վատ կառավարման համար: Ձեր կարծիքով` Տիգրան Սարգսյանն ի՞նչ օգուտ կարող է տալ ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելով:
– Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ի հակառակորդն ու երդվյալ թշնամին էր, պաշտոնապես հայտարարում էր, որ մենք չենք կարող դառնալ Մաքսային միության անդամ, քանի որ ընդհանուր սահման չունենք, իսկ հիմա ղեկավարում է ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովը: Կարծում եմ` երբեւէ պատեհ առիթ կլինի այդ հարցերն ուղղել Տիգրան Սուրենիչին:
– Այնուամենայնիվ, դրական ակնկալիքներ ունե՞ք նախկին վարչապետից` նոր պաշտոնում նշանակվելով:
– Կաշխատի, կտեսնենք: Կարծում եմ` Տիգրան Սարգսյանը` որպես նախկին վարչապետ, պետք է պատասխան տար իր անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց դեպքերի համար, որոնց մասին բազմիցս խոսել է ԲՀԿ-ն, այդ թվում` նաեւ ես:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված