Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ, ԲԱՅՑ...»

 

 

Օրերս ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ որոշել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովին դատի տալ: Սրա հետ կապված` վերջինիս փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ փոխանցեց հետեւյալը.

«Մինչ այդ, կցանկանայի նշել, որ վատ սահմանադրություն դուք չեք գտնի ամբողջ աշխարհում: ՀՀ նախագահի հրամանով ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որը գլխավորում էր Սահմանադրական դատարանը: Այնտեղ կա մի կետ, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է ներկայացնել իր հայեցակարգը` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, իսկ հանձնաժողովը պարտավոր էր քննարկել եւ ներկայացնել կամ դրական, կամ բացասական կողմերը: Հետեւաբար, Հայրիկյանի կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագծերի առաջարկները պարտավոր էին քննարկել եւ եզրակացություն տալ: Չեմ ուզում ասել, որ Հայրիկյանի կողմից ներկայացված առաջարկությունները բացարձակ էին եւ պետք է կիրառվեին: ՍԴ-ի համապատասխան հանձնաժողովը երկու անգամ օր էր նշանակել, որպեսզի լսեր Հայրիկյանին, որը սակայն տեղի չի ունեցել, որը խոսում է տվյալ հանձնաժողովի անգործության եւ ոչ իրավաչափ պահվածքի մասին: Լինելով նրա փաստաբանը` տեսնում եմ իրավունքի խախտում եւ խախտում` ոչ թե, որ պետք է նրա կողմից ներկայացված սահմանադրության հայեցակարգը ընդունվեր, այլ խախտում, որ անձը, իսկ Հայրիկյանը  սահմանադրական փոփոխությունների ջատագովն է եղել դեռ վաղուց, ըստ էության, մերժել են քննարկել: Ես վստահ եմ` մերժվելու է Հայրիկյանի պահանջը, բայց ավելի քան վստահ եմ, որ որպես իրավունքի խախտում` ազատ արտահայտվելու, տեղեկատվություն տալու-ստանալու, կֆիքսվի ՄԻԵԴ-ում»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ