Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ԱՍԱԴԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՇԱՏ ՉԱԿԵՐՏՆԵՐ ԲԱՑԵՑ

Արխիվ 12-16

ԱՍԱԴԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՇԱՏ ՉԱԿԵՐՏՆԵՐ ԲԱՑԵՑ

 

 

Համաշխարհային վերլուծական եւ լրատվական դաշտը շարունակում է առաջին պլանում պահել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սենսացիոն թեման: Այդ համընդհանուր եւ ծայրահեղ ուշադրության պատճառները դժվար չէ հասկանալ, այլ բան է, թե այդ այցելությունը գործնական ինչ հետեւանքներ է խոստանում:

 

 

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԱՍԱԴԸ ՄՈՍԿՎԱ ՀԱՍԵԼ

Ասադի մոսկովյան այցն իրոք ուշագրավ էր եւ միանգամից մի շարք առումներով: Առաջինը. Սիրիայի նախագահն արդեն մի քանի տարի է, որ ոտքն իր երկրի սահմաններից դուրս չի դրել եւ այդ տեւական ընդմիջումից հետո առաջին այցը Մոսկվա կատարելով՝ նա եւս մեկ անգամ ընդգծում է, թե ում է համարում իր հիմնական աշխարհաքաղաքական ուղղությունը: Ավելին. Ասադն ամենեւին էլ պատահական չէ, որ այս տարիներին երկրից դուրս չէր գալիս: Հասկանալի է՝ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ մեկ-երկու օրով նրա բացակայությունն անշրջելի իրավիճակ կարող էր առաջացնել Սիրիայի ներսում: Ավելի տրամաբանական է, որ Ասադը երկրից դուրս չէր գալիս հիմնականում անվտանգության նկատառումներով. բավական է` մի «կորած-մոլորած» հրթիռ հարվածեր Ասադի ինքնաթիռին, որ սիրիական այս երկարամյա պատերազմը միանգամից հանգուցալուծվեր Վաշինգտոնի օգտին: Ավելին. ցանկացած երկիր, ուր եթե այցելեր Սիրիայի նախագահը, նրան կալանավորելու դեպքում հաստատ միանգամից կհռչակվեր աշխարհի ամենադեմոկրատական երկիրը, ԱՄՆ-ի լավագույն բարեկամը, իսկ ամերիկյան մեկ այլ «գործիք»՝ Հաագայի դատարանը, հազիվ թե հապաղեր Ասադին պատերազմի հանցագործ հռչակելու հարցում: Եվ ահա, այցելելով Մոսկվա, Ասադը նաեւ ի ցույց դրեց, թե այն աստիճան է հավատում Վ. Պուտինին, որ պատրաստ է կյանքն ու անձնական անվտանգությունն անվերապահորեն վստահել նրան: Ավելին. որ ՌԴ-ն միակ կողմն է, որը տարածաշրջանում ունեցած իր ավիացիայով կարող է ապահովագրել նաեւ ճանապարհին հազար ու մի «կորած-մոլորած» հրթիռների հետ բախումներից:

Ընդ որում՝ այդ վտանգը միանգամայն ռեալ էր, ինչը հուշում է այն հանգամանքը, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն սկսեցին Ասադի մասին խոսել այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել էր վերադառնալ տուն: Մեկ այլ նյուանս. ենթադրելի է, որ Ասադը Մոսկվա է թռել Իրաք-Իրան-Կասպից ծով ուղղությամբ. մյուս ուղիները չափազանց վտանգավոր կլինեին: Իսկ դա հուշում է, որ այդ երկրների՝ Իրաքի եւ հատկապես՝ Իրանի նկատմամբ եւս Ասադն ունի վստահություն: Իրանի դեպքում դա հասկանալի է. այս տարիներին նաեւ Թեհրանի բազմակողմանի օժանդակության հաշվին է Ասադը կարողացել դիրքերը պահել: Բայց ահա Իրաքում դեռ որոշակի դերակատարություն ունի Վաշինգտոնը, եւ վտանգ այստեղից կարող էր սպասվել: Չնայած՝ վերջին շաբաթներին Իրաքի հարցում ԱՄՆ-ը ծայրահեղ դյուրագրգիռ է դարձել, եւ օրերս նույնիսկ բարձրաստիճան գեներալ Ժոզեֆ Դանֆորդի շուրթերով բաց տեքստով սպառնաց՝ կդադարեցնի ամեն մի օգնություն, եթե Բաղդադը հակաահաբեկչական պատերազմում շարունակի մերձենալ Մոսկվայի հետ: Դա արդեն նույնիսկ նյարդային ցնցման էր նմանվում, քանի որ այդ հայտարարությունը առաջին հերթին Վաշինգտոնին է, որ քարոզչական հարվածի տակ դրեց: Համենայնդեպս՝ Մոսկվան իր բրիտանական դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի միջոցով արձագանքեց, թե ամերիկյան գեներալի այդ հայտարարությունից հետո. «Ահաբեկիչները պետք է, որ խրախճանքի մեջ լինեն»: Չնայած՝ էականը դա չէ. վերջին ժամանակներս ԻՊ-ին Վաշինգտոնի կողմից «սխալմամբ» ցուցաբերված օգնության մասին խոսակցությունները դարձել են ամենօրյա եւ Լոնդոնի ռուսական դեսպանի այս ակնարկը ընդամենը նման օրինակներից մեկն է: Այլ բան, որ վաշինգտոնյան այդ սպառնալիքներից հետո անգամ Բաղդադը խորհրդարանական քննարկման դրեց ռուսական ավիացիային օգնության կանչելու հարցը: Ավելին. իրաքյան բանակն այս օրերին, այսպես ասած, իրանցի կամավորականների հետ ակտիվ ռազմական գործողությունների մեջ է, եւ այստեղ ԻՊ-ի դիրքերը թերեւս արդեն շատ ավելի թույլ են, քան Սիրիայում: Եվ եթե դրան էլ ավելացնում ենք, որ Ասադը ամենայն հավանականությամբ այդ երկրի օդային տարածքով հանգիստ դեպի Մոսկվա է թռչում, ապա դա եւս մեկ հիմնավորում է, որ Սիրիա-Իրաք-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման հեռանկարներն օր օրի ավելի իրատեսական են դառնում:

ԱՄՆ-Ը ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԷԼ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՑԱՎ

Իհարկե՝ Վաշինգտոնի հիշատակված նյարդային ռեակցիան միանգամայն հասկանալի է: Առավել եւս, որ Իրաքն ամենեւին էլ միակ երկիրը չէ, որ այդքան նյարդայնացնում է Սպիտակ տանը: Պատկերացրեք՝ անգամ ԱՄՆ-ի այնպիսի անվերապահ դաշնակիցներ, ինչպիսիք են Կանադան ու Մեծ Բրիտանիան, սկսել են բավականին տարօրինակ խաղեր խաղալ: Կանադան, օրինակ, օրերս հրաժարվեց ամերիկյան կոալիցիայի կազմում ԻՊ-ի դեմ «պատերազմից»՝ նույնիսկ ակնարկելով, թե պատրաստվում է վերանայել Ռուսաստանի հետ Վաշինգտոնի խաթեր համար այդքան վատացրած հարաբերությունները: Իսկ Բրիտանիայի քայլը կարելի է Օբամայի համար գոտկատեղից ներքեւ հարված համարել: Այն, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն իր հիմնական ջանքերը կենտրոնացրել է հենց Չինաստանի դեմ, նոր բան չէ: Ավելին. մեծ ջանքերով եւ զիջումների գնով վերջերս Վաշինգտոնը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ կնքեց ազատ առեւտրի պայմանագիր, որով փորձում է տնտեսական հարթակում ծանր հարված հասցնել Պեկինին: Բայց ահա այս օրերին նախագահ Սի Ծինփին առանց չափազանցության՝ կայսերական մակարդակի ընդունելություն ստացավ Բրիտանիայում: Պատկերացրեք՝ թագուհի Ելիզավետան կոմունիստ Սիի տեղաշարժի համար իր արքայական ոսկեզօծ կառքն էր հատկացրել եւ անձամբ էր հետեւում Չինաստանի լիդերին տրված պաշտոնական ճաշկերույթի կազմակերպմանը: Դրանից զատ՝ նախագահ Ծինփին Պեկին կվերադառնա մոտ 60-70 միլիարդ դոլարանոց պայմանագրային փաթեթով: Բայց ամենագլխավորն այն է, որ Լոնդոնը, որն առանց այդ էլ վերջին ժամանակներս ակտիվորեն մեծացնում է չինական յուանի շրջանառությունը, այս այցից հետո, ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների, էլ ավելի շեշտադրված կդարձնի իր աճող հակումները չինական ֆինանսական համակարգի նկատմամբ: Ընդ որում, երբ Բրիտանիան ամիսներ առաջ կտրուկ դեմ գնալով Վաշինգտոնի պահանջներին, հայտարարեց, թե պատրաստվում է անդամակցել չինական Համաշխարհային բանկին՝ Ասիական զարգացման բանկին, արդեն իսկ խոսվում էր, որ Լոնդոնը կամաց-կամաց իր ֆինանսական հայացքը Վաշինգտոնից շրջում է դեպի Պեկին: Եվ ահա միայն նախագահ Սիին ցուցաբերված այս կայսերական ընդունելությունն արդեն իսկ Վաշինգտոնի համար պետք է, որ դառնա առավել քան մտահոգիչ ահազանգ: Որ եթե անգամ ամենամերձավորներն են հայացքներն այսպես գամել Ասիայի ուղղությամբ, ուրեմն ինչ կարելի է մտածել մյուս դաշնակիցների մասին, եւ Մերձավոր Արեւելքի պարագայում՝ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի:
Այն, որ թուրքերն էլ են պատրաստ առաջին իսկ հարմար պահի «թռնել Վաշինգտոնի վրայից», նոր չէ, որ պետք է ապացուցվի: Այլ բան, որ Սիրիա-Իրաք-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման  ներկայիս հեռանկարներն Անկարային ցույց են տալիս, որ կարող է եւ ուշանալ: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ շրջանառվող այն պնդումները, որ Անկարան մասնավորապես Սիրիայում ոչ միայն զենք-զինամթերքով է օգնում ԻՊ-ին, այլ նաեւ թուրքական բանակի ներկայացուցիչներն են իսլամիստների անվան տակ ներկայումս մասնակցում ռազմական գործողություններին: Կարճ ասած՝ թուրք զինվորականները փաստացի կռվում են ռուսների եւ պարսիկների դեմ, թեեւ բոլորն էլ նախընտրում են այդ փաստը չտեղափոխել քաղաքական հարթություն՝ թերեւս այս ուղղությամբ բանակցային հնարավորությունները պահպանեու առումով: Համենայնդեպս այն, որ Ասադի մոսկովյան այցից հետո Վ. Պուտինի առաջին հեռախոսազրույցներից մեկը հենց Էրդողանի հետ էր, հուշում է, որ այդ բանակցային գործընթացը շարունակվում է: Բացի այդ՝ Ասադի այցից եւ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո Մոսկվան կիսապաշտոնական հայտարարություններով հերքեց ավելի վաղ տարածված այն խոսակցությունները, թե իր մոտ բացվելու է սիրիական քրդերի պաշտոնական ներկայացուցչությունը: Իսկ դա ավելի շատ նմանվում է Թուրքիային հասցեագրված մեսիջի, որ Սիրիայում քրդական ինքնավարության հարց չկա Մոսկվայի օրակարգում, ու ենթադրելի է, որ դա քննարկվել է նաեւ Ասադի այցի ընթացքում եւ տեղեկացվել է Էրդողանին: Համենայնդեպս՝ գրեթե անմիջապես էլ Թուրքիան շրջանառության մեջ դրեց այն լուրը, թե՝ Էրդողանի կողմից քանիցս բռնապետ-մարդասպան հռչակված Ասադի պաշտոնանկությունն առնվազն վեցամսյա ժամկետում նպատակահարմար չեն համարում: Եվ, վերջապես, Անկարայում ռուսական դեսպան Անդրեյ Կառլովը տեղեկացրեց, թե՝ Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ միասին պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ: Նշանակո՞ւմ է դա, որ Անկարան փորձում է վերականգնել Մոսկվայի հետ երբեմնի բավականին բարձր քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ ընդունելով նաեւ, որ Ռուսաստանը վերածվում է Մերձավոր Արեւելքում առանցքային դերակատարներից մեկի: Միգուցե, բայց եթե նույնիսկ այդպես է, կոնկրետացումներ կարող են լինել մոտավորապես մեկ-երկու շաբաթից՝ նոյեմբերի 1-ից հետո, երբ տեղի կունենան Թուրքիայի սպասված խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքից, առանց չափազանցության, կախված է ոչ միայն նախագահ Էրդողանի, այլեւ այդ երկրի ճակատագիրը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված