ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼՈՒՑ Է ԲԱՑՎՈՒՄ. «ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»
Արխիվ 12-16ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼՈՒՑ Է ԲԱՑՎՈՒՄ. «ԴԵՌ ՎԱՂ Է
ԽՈՍԵԼ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ
ՄԱՍԻՆ»
Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին, թե հաջորդ տարի հոսանքի սակագնի բարձրացում սպավում է,ասաց. «Վաղ է խոսել այդ մասին»: Փաստորեն ինչպես ժողովուրդն է ասում ախորժակն ուտելուց է բացվում, այս պարագայում էլ Նազարյանի ախորժակն է կարծես բաց:
Նազարյանի խոսքով` այսօր առկա իրավիճակը, հավանաբար, թույլ կտա խուսափել հոսանքի սակագնի թանկացումից:
ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ Ռոբերտ Նազարյանը չի հանդիպել, որեւէ հարց էլ չի քննարկել: ՀԷՑ-ն առողջացման ծրագիրն էլ մանրամասնորեն տեղյակ չէ ՀԾԿՀ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում կատարվող աուդիտին, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ավարտից հետո կտեղեկանան արդյունքների մասին, քանի որ շատ են հետաքրքրում իրենց արդյունքները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

