ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ`ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԸ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ`ՈՎ Է
ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԸ»
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը օրեր առաջ հայտարարել է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կանցկացնի իր քարոզարշավը սահմանադրական բարեփոխումների համար:
Հիշեցնենք` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ԱԺ-ում հոկտեմբերի հինգին կողմ քվեարկեց նոր սահմանադրության օգտին:
Ո՞վ է ղեկավարելու ԲՀԿ-ի շտաբը, ԲՀԿ ո՞ր պատգամավորներն են լինելու ակտիվ նոր սահմանադրությունը քարոզելու համար, պարզեց «Իրավունք»-ը ԲՀԿ առաջորդ Նաիրա Զոհրաբյանից:
- Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ում որոշվե՞լ է` ով է ղեկավարելու «Այո»-ի շտաբը:
- Դեռեւս չենք քննարկել շտաբի ղեկավարման հարցը, քանի որ չեմ համարում դա կարեւոր խնդիր: Մենք ունենք քաղաքական թիմում խոսնակներ, հանրության համար ընկալելի դեմքեր, որոնք կներկայացնեն մեր մոտեցումն ու տեսակետը:
- Հնարավո՞ր է դուք ղեկավարեք շտաբը:
- Չեմ կարծում: Շտաբի ղեկավարի աշխատանքն ավելի տեխնիկական-կազմակերպչական է, հետեւաբար չեմ կարծում` կարիք կա, որ շտաբը ես ղեկավարեմ:
- Կարո՞ղ ենք այս քարոզարշավը համարել անուղղակի մեկնարկ գալիք խորհրդարանական ընտրությունների:
Անկեղծ ասած, ես ակնհայտ կապ չեմ տեսնում խորհրդարանական ընտրությունների եւ հանրաքվեի միջեւ, քանի որ հանրային ընկալումը Սահմանադրության փոփոխությանը եւ խորհրդարանական ընտրություններին տարբեր է: ԱԺ ընտրություններին հանրությունն իր քվեն տալիս է իր նախապատվելի քաղաքական ուժին, իսկ այս դեպքում սահմանադրական փոփոխությունների փաթեթն է, որը պետք է կարողանաս հստակ ներկայացնել ժողովրդին: Մարզային մեր այցերը շուտով կավարտվեն: Մնացել է Տավուշի մարզը, որտեղ էլ առաջիկայում կայցելենք: Եթե անկեղծ լինեմ, հանրության համար դեռ տեսանելի չեն, թե առաջարկվող նախագծով համակարգային ինչ փոփոխություններ են լինելու: Հանրությանը հետ այս առումով լուրջ աշխատանք պետք է տանել:
Մանրամասները`«Իրավունք»-ի 23.10.2015 թ-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

