ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՈԹԱՆՔ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՈԹԱՆՔ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ
«Հոկտեմբերի 17-18-ին Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տանը «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը: «Իրավունքը» «Թեժ լեռ»-ից հետաքրքրվեց` մինչ տարածք տրամադրելը տեղյա՞կ են եղել, որ համաժողովի կազմակերպիչները համասեռամոլների քարոզչությամբ են զբաղվում: Եթե այո, ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել: Հանգստյան տան ներկայացուցիչ Էլլա Ղամբարյանը մեզ տեղեկացրեց, որ նախապես տեղյակ չեն եղել եւ այդ մասին տեղեկացել են համաժողովի ավարտից հետո` երեկ: «Ճիշտն ասած, նրանք համաժողովի դահլիճն ու սենյակները վարձակալել են` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի անվան տակ»,- ասաց տիկին Ղամբարյանը:
Թե ինչքան են վճարել հանգստյան տանը համաեռամոլների քարոզչությամբ զբաղվողները իրենց զազրելի համաժողովը կազմակերպելու համար, «Թեժ լեռ»-ի ներկայացուցիչը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել:
Ինչու են համասեռամոլներն ընտրել հենց «Թեժ լեռ»-ը, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել: «Չեմ կարծում, թե հատուկ ընտրություն է եղել: Գուցե գնային առաջարկն է հարմար եղել»,- ասաց հանգստյան տան պատասխանատուն:
Եթե համասեռամոլները ցանկանան նորից համաժողով անցկացնել «Թեժ լեռ» հանգստյան տանը, արդյոք տնօրինությունը կհամաձայնի: «Կարծում եմ` ոչ: Մեր մտքով բացարձակ չանցավ, որ կարող է խնդիր առաջանալ, քանի որ պորֆեսիոնալ մակարդակով է անցել ամեն ինչ: Սեմինարի ընթացքում էլ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել»,- եզրափակեց Էլլա Ղամբարյանը:
«Թեժ լեռ» հանգստյան Դիլիջանից դեպի Վանաձոր տանող ճանապարհի 20րդ կիլոմետրի վրա է: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից «Իրավունքը» պարզեց` նա նախօրոք տեղյակ եղել է այդ համաժողովի մասին: Պրն Դարբինյանը բացասաբար պատասխանեց, ապա ասաց. «Ամոթ իրենց: Այդ հանգստյան տունն իմ համայնքին չի պատկանում: Բայց իրոք ամոթ իրենց, որ նման հավաք են կազմակերպել: Եթե լոռեցիներն իմանային, որ նման հավաք է կազմակերպվում, նրանք նման հավաք չէին կարող անել»:
Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի հաջորդ անգամ համասեռամոլների լոբբինգով զբաղվողների մտքով չանցնի նորից ոտք դնել Լոռու մարզ եւ ֆորում անցկացնել: «Դուք մեզ տեղյակ պահեք, մնացածը մենք գիտենք»,-պատասխանեց Սամվել Դարբինյանը:
Հ.Գ. Հետայսու հորդորում ենք հանգստյան տներին որեւէ ՀԿ-ի կամ մարդկանց տարածք տրամադրելուց առաջ լինել ուշադիր, որպեսզի հետագայում ստիպված չլինեք մեծ գումարներ ծախսել սենյակները դեզինֆեկցիայի ենթարկելու համար: Ի վերջո, հազիվ մեծամասնությունը ցանկանա, այսպես ասած, «պղծված» սենյակներում ու գոտիներում հանգստանալ: Վարկանիշի անկման մասին էլ չենք խոսում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

