ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. «ԿԱՐՈՂ Է ԽԵԼՈՔԱՆԱ, ԼԱՎ ԱՇԽԱՏԻ»
Արխիվ 12-16ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ.
«ԿԱՐՈՂ Է ԽԵԼՈՔԱՆԱ, ԼԱՎ ԱՇԽԱՏԻ»
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի նախագահ: Թե ինչ կտա այդ նշանակումը Հայաստանին եւ ԵՏՄ-ին, պարզեց «Իրավունք»-ը օֆշորի գործով տուժող, սնանկացման եզրին հայտնված, նախկին վարչապետի հասցեին պարբերաբար մեղադրանքներ հնչեցնող գործարար Փայլակ Հայրապետյանը: «Բոլորդ ինձանից լավ գիտեք` Տիգրան Սարգսյանն օգուտ կբերի, թե ոչ: Ես էլ մեր ժողովրդի կարծիքին եմ»,- ասաց պրն Հայրապետյանը:
Գործարար Փայլակ Հայրապետյանը դժվարացավ ասել` Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա, քանի որ այդ հարաբերություններից տեղյակ չէ:
Այնուամենայնիվ, դրական ակնկալիքներ ունի Տիգրան Սարգսյանից` որպես ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի: «Դե, աշխատանք է պետք է անի, կարող է խելոքանա, ավելի լավ աշխատի»,- ասաց գործարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

