ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻՆ. « ՊՐԻՄԻՏԻՎ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵԼ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻՆ. « ՊՐԻՄԻՏԻՎ Է,
ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵԼ»
Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ նոր սահմանադրությամբ դատավորներն ու դատարաններն անկախ չեն: «Կցանկանայի «այո» ասել, բայց չեմ կարող հենց այս դրույթի պատճառով: Համ էլ իշխանությանը մոտ կլինեի»,- կես կատակ, կես լուրջ ասաց քաղաքական գործիչը:
ԱԺ Գիտության կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքով էլ իշխանության համար սահմանադրական բարեփոխումների անցկացումը կենաց-մահու խնդիր չէ: «Կասի քաղաքացին` այո նոր սահմանադրութանը, լավ, չի ասի` այո, կհարգենք նրա խոսքը»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Անդրադառնալով քաղաքացիական անհնազանդության կոչեր հնչեցնող «Ոչ»-ի ճակատին` ՀՀԿ պատգամավորի խոսքով`եթե գործող օրենսդրական դաշտի շրջանակներում են, թող ընտրեն, իսկ եթե պայքարի միջոցներն օրենքի շրջանակից դուրս են, դա արդեն իրավապահների խնդիրն է: «Չի կարելի անընդհատ նույն փոցխի վրա կանգնել: Ինչ կապ ունի հանրաքվեն ու իշխանափոխությունը: Կարծում եմ` իշխանափոխության իրենց պահանջն անիրականանալի է: Ասել, որ սահմանադրական բարեփոխումներն արվում են իշխանության վերարտադրության համար, պրիմիտիվ է»,- ասաց Արտակ Դավթյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

