Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

«ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը թեւակոխեց առավել ակտիվ փուլ: Արդեն իսկ «այո»-ի կողմնակիցները` շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, աշխատանքներ են տանում շտաբների ձեւավորման եւ հրապարակային քարոզարշավների իրականացման ուղղությամբ: Իսկ «ոչ»-ի ճակատում ամեն ինչ նույնն է, եւ դեռ խնդիր կա` տարբեր «ոչ»-երի ու «չեմուչումերի» միավորման: Այս, ինչպես նաեւ ներքաղաքական մի քանի հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

 

«ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է»


–Պարոն Հարությունյան, օրերս ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նախորդ անգամ նախագահական ընտրություններում, այնպես էլ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ գլխավորելու է քարոզարշավի շտաբները: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինչպես Դուք նկատեցիք, Հովիկ Աբրահամյանն այդ հարցում բավական մեծ փորձ ունի, եւ շատ տեղին է, որ նա է ընտրվել: Կարծում եմ` նա իր շատ լավ կազմակերպչական ունակություններով ապացուցել է, որ կարող է լինել մեծ ընտրությունների շտաբի պետ:
– Որպես «հակակշիռ» ուժ` հանրաքվեի «ոչ»-ի ճամբարն այսօր գլխավորում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Արդյո՞ք նրան կհաջողվի կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հակաքարոզչական գործընթացը:
– Սա հենց «ոչ»-ի ճամբարի համար շատ յուրահատուկ նշանակում է: Մի ղեկավար, որն իր ֆրակցիայում չի կարողանում կարգուկանոն հաստատել, նույն ձեւով էլ կլինի նաեւ շտաբի պետ:

«ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆՈՎ ԵՐԲԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑԿԱՑՆԵԼ»


–Այնուամենայնիվ, ինչպիսի՞ կուլմինացիա եք տեսնում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի արդյունքում:
– Կարծում եմ` քանի որ սահմանադրական բարեփոխումները բավականին օգտակար է մեր ժողովրդի համար, ինչի մասին բազմիցս նշել եմ, «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են լինելու, քան «ոչ»-ի կողմնակիցները: Որովհետեւ, եթե «այո»-ի կողմնակիցները կարողանում են հիմնավորել իրենց տեսակետները, ապա «ոչ»-ի կողմնակիցները, ուղղակի, սա դարձրել են քաղաքական պայքարի միջոց: Ըստ իս` հանրաքվեն եւ քաղաքական պայքարը ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ: Եվ սա ընդամենը համաժողովրդական հարցում է:
– «Ոչ»-ի ճակատում թեպետ շատ չեն, բայց խիստ բազմազան են, օրինակ, Ժիրայր Սէֆիլյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուգասզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը` հեռվից, եւ այլք ստեղծել են ընդդեմ սահմանադրական բարեփոխումների «Նոր Հայաստան» փրկության ճակատ...
– Ես արդեն ասացի, որ «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ շատ են լինելու, անկախ նրանից, թե ինչ ցնցող վերնագրեր են գտնում «ոչ»-ի ճակատում: «Ազատ Հայաստան», «Միացյալ Հայաստան», «Փրկության ճակատ» եւ այլն, գործին օգուտ չի տա: Պետք է ունենալ հզոր շտաբ, հզոր քարոզչամեքենա, որ կարողանան համոզել ժողովրդին, բայց այդ տեսակետից տեսնում եմ, որ շատ թույլ են աշխատում իրենք: Հույսը դրել են էմոցիոնալ ֆոնի վրա, բայց էմոցիոնալ ֆոնով երբեք ընտրություններ չի կարելի անցկացնել եւ հատկապես հանրաքվե:

«ԻՆՉՔԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԵՂԵԼ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԱՍԿՈ ԵՆ ԱՊՐԵԼ»


–Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից զատ, վերջին շրջանում լայնորեն քննարկվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստվում է Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործել: Տեսնո՞ւմ եք ապագայում մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր Արա Աբրահամյան քաղաքական գործիչ եւ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում նրա այդ որոշմանը:
– Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում չի գործելու, հետեւապես որպես այդպիսին, ես նրան ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում: Ինչ վերաբերում է իր քաղաքական մուտքին, եթե Արա Աբրահամյանն իրավունք ունի մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, ուրեմն` դա իր գործն է: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ օգուտ է, երբ քաղաքական ինվեստիցիաներ են անում Հայաստանում: Ինչպես գիտեք, կուսակցություն ստեղծելու, պահելու, ընտրություններին մասնակցելու համար բավականին մեծ գումարներ է անհրաժեշտ: Եվ այդ տեսակետից դրական եմ համարում նրա մուտքը, իսկ մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, որովհետեւ, փաստորեն, իր ասուլիսից հետո որեւիցե քայլ ո՛չ Դուք, ո՛չ ես չենք տեսել, որն ուղղված լինի կուսակցության ստեղծմանը կամ ինչ-որ կուսակցության հետ դաշինքի մեջ մտնելուն:
– Նույն Ձեր հիշատակած ասուլիսի ժամանակ Արա Աբրահամյանը շեշտված խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից ու ակնարկում իր` Վ. Պուտինի կողմից ուղարկված լինելու մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանում որպես այլընտրանքային հենարան մի նոր քաղաքական ուժ ձեւավորել:
– Արա Աբրահամյանն առաջին գործիչը չէ, որ հայտարարում է, թե վայելում է Մոսկվայի հովանավորությունը, բայց ինչքան այդպիսի մարդիկ են եղել, քաղաքական ֆիասկո են ապրել: Կուսակցություն ստեղծել, քաղաքական կյանքում ակտիվ պայքար մղել, չեմ կարծում, որ ինչ-որ մի այլ երկրի հովանավորությամբ կարող է որեւէ մեկը հաջողությունների հասնել: Այդ հայտարարությունը, ինձ թվում է, ավելի շատ վնաս կտա Արա Աբրահամյանին, քան օգուտ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված