Զարմացած
Արխիվ 12-16
Մեր ԱԱԾ-ի գլխին գալովի է: Շուրջ մեկ շաբաթ ամբողջ երկիրը փորը բռնած ծիծաղում էր, թե ինչպես մազութային սուլթանատի Ազգային անվտանգության նախարարությունը բացառիկ անգրագիտությամբ թխել էր Գորիկ Հակոբյանի կեղծ նամակը` իր ստեփանակերտյան գործընկերոջը: Չգիտենք` դրա հետեւանքն էր, թե` ոչ, այն, որ կոյունլուների նախարարի գլուխը թռավ, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ մեզանում էլ կան ԱԱԾ-ի կեղծ աշխատակիցներ, սակայն մեր հայրենակիցները նրանց հալած յուղի տեղ են դնում: ԱԱԾ-ն կալանավորել է քաջարանցի ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ով ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, երեք գորիսցիներից` «գործեր դասավորելու» պատրվակով, ընդհանուր առմամբ հաջողացրել էր շորթել 35 հազար դոլար: Ինչեւէ, ամենազարմանալին այստեղ մեր հայրենակիցների դյուրահավատությունն է, ինչպես նաեւ «շուստրի ձեւով» ապօրինի ճանապարհով ուրիշներից առաջ ընկնելու անհագ ձգտումը, որն այնքան է կուրացնում մարդկանց, որ հեշտությամբ հավատում են առաջին պատահած ստախոսին: Եվ քանզի այդ դյուրահավատները հաստատ ավելի շատ են, ԱԱԾ-ն հատուկ շեշտել է. «Նրա գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչությանը` 57-93-16 եւ 56-35-15 հեռախոսահամարներով»:
«Փամփո՞ւշտ ալ չունիք»: Պարզվում է, որ «փամփուշտ», այսինքն` շտաբ չունեն «Նոր Հայաստան» միավորման մեջ հավաքված «փրկիչները», որ մտադրվել են փրկել Հայաստանը նոր Սահմանադրությունից: Նույնիսկ ՀԱԿիստները շտաբ ունեն, շտաբի պետ ունեն, թեկուզեւ Լյովիկ Զուրաբյան, իսկ «փրկիչները» չունեն: Պարզվում է, որ այդտեղ չեն կողմնորոշվել նույնիսկ, իրենց շտաբ եւ քարոզչական նախընտրական հիմնադրամ պե՞տք է, թե` ոչ, եւ ըստ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ միամիտ խոստովանության. «Շտաբ առանձնապես չի լինելու»: «Տեսնենք, եթե անհրաժեշտություն լինի, շտաբ կլինի»,- հավելեց Մարտիրոսյանը, ու «Եթե անհրաժեշտություն լինի, նոր հիմնադրամ կստեղծենք»: Իսկ թե ինչու` հնչում է զարմանալի բացատրություն. «Մենք մրցակից «ոչ» չունենք: Մեր մրցակիցը իշխանությունն է, մենք ընդդիմության դաշտում որեւէ մրցակից չունենք...»:
Ի՞նչն է աշխարհում ամենաճշգրիտը: Ընթերցողը կպատասխանի` շվեյցարական ժամացույցները, մեկ էլ բանկերը: Այ, բանկերի հարցում ընթերցողը զարմանալիորեն չարաչար սխալվում է. DEUTSCHE BANK-Ը մեկ թվի սխալի պատճառով 6 մլրդ ԱՄՆ դոլար է փոխանցել ամերիկյան ներդրումային մի հիմնադրամի: Եվ ինչպե՞ս է դա պատահել` բանկի լոնդոնյան գրասենյակի աշխատակիցներից մեկը փոխարինում էր գործուղման մեջ գտնվող մասնաճյուղի ղեկավարին, եւ քանի որ ուներ «հաստ մատներ», պատահմամբ սեղմել էր նաեւ կողքի ստեղնը: Ճիշտ է, սխալը արագ հայտնաբերվել եւ ուղղվել է, սակայն նաեւ լինում են զարմանալի դեպքեր, որ ստեղնաշարի ոչ ճիշտ գործածումը ճակատագրական հետեւանքներ է ունենում: Այսպես, վերջերս մի ամերիկացի ընդամենը ֆեյսբուքյան մեկ գրառման պատճառով դատապարտվեց ցմահ ազատազրկման, քանզի դատարանը այդ գրառումը համարեց անուղղակի ապացույց, որ նա սպանել եւ կողոպտել է սեփական գործատուին:
Եվ վերջապես մի զարմանալի ու միաժամանակ զզվելի իրադարձություն: Հոկտեմբերի 17-18-ին Լոռիի մարզում կազմակերպվել եւ անցկացվել էր համասեռամոլների «ԾԻԱԾԱՆ» անունը կրող առաջին ֆորումը: Պատկերացնո՞ւմ եք, շուրջ 40 հատ պեդերաստներ եւ պեդերաստի պաշտպաններ կարողացել են հավաքվել ինչ-որ մի հանրային տարածքում: Դրա առնչությամբ մնում է միայն դառնությամբ ասել` լոռեցիներ, գետինը մտնեք, որ չկանխեցիք ձեր հալալ-զուլալ երկրամասի պղծումը: Ախր, հնարավոր չէ, որ մարզում մի տեղ այդքան արտառոց կերպարներ հավաքվելու լինեն, ու անմիջապես բոլորը դրա մասին չիմանան...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

