Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԲԱԶԱ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԲԱԶԱ»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իր որոշման մասին առ այն, որ պատրաստվում է հանրաքվե անցկացնել` Հարավային Օսեթիան Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելու համար: Թե որքանո՞վ մեզնից ոչ շատ հեռու գտնվող Հարավային Օսեթիայի օրինակը կարող է նախադեպ լինել, որպեսզի իրավաբանորեն կյանքի կոչվի Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.


–Կարծում եմ, որ բոլոր նման գործընթացներն իրենց մեջ նախադեպային տարր պարունակում են, բայց պետք է նշեմ, որ Հայաստանի ու Արցախի պարագայում, իհարկե, մեզ նման նախադեպերը չէ, որ պետք է օրինակ լինեն երկու հայկական պետությունների վերամիավորման համար: Մենք ունենք պատմական շատ ավելի լուրջ բազա` ե՛ւ իրավական, ե՛ւ ազգային, ե՛ւ քաղաքական, եւ վերամիավորումն իրականացնելու համար պետք է հետեւել քաղաքական օրակարգին: Այնպես որ, կարծում եմ` պետք չէ առանձնահատուկ ուշադրության արժանացնել նման տարբեր նախադեպերը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ