ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ»
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա, այս մասին մեզ հետ զրույցում ասաց մեղադրյալների փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

