Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԸ»

 

 

Հայաստանի քաղաքական կյանքի ընդդիմադիր հատվածը գնալով ավելի ու ավելի է  վերածվում կատարյալ աբսուրդի: Ու խոսքը ոչ միայն Զուրաբյան Լյովիկի շտաբի եւ Ժիրայր Սէֆիլյանի «փրկիչների» մասին է, խոսքը վերաբերում է եւ միլիարդատեր Արա Աբրահամյանին: Օրինակ, աչքերիս չէի ուզում հավատալ, որ որոշ կայքեր, որոնց ֆինանսավորման մասին ստույգ հայտնի է, որ ադրբեջանական նավթադոլարներով է, հանկարծ սկսեցին «փորձագիտական» կարծիքներ ներկայացնել, իբր Մոսկվայի համար 100 տոկոս վստահելի են Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը, եւ Կրեմլում ստույգ որոշել են իշխանությունը Սերժ Սարգսյանից փոխանցել այդ դուետին: Դա դեռ քիչ էր, մեկ էլ հայտնաբերեցի, որ մեր ընդդիմադիրները աշխարհով մեկ կառավարությունների եւ հատուկ ծառայությունների կայքեր կոտրող Անոնիմուսների շարժումը պիտակեցին ոչ ավել, ոչ պակաս... «հանցավոր ռեժիմի» ձեռքից սնվող սադրիչներ:

 

 

«REMEMBER, REMEMBER THE 5-TH OF NOVEMBER»

Դե պարզ է, մեր քաղաքական դաշտը այնքան է լցված սեփական «Անոնիմուսներով», որ իսկական «Անոնիմուսներին» էլ տեղ չի մնում: Եվ ահա թե ինչն են հռչակել իշխանական սադրանք` «Անոնիմուսների» կողմից հոկտեմբերի 14-ին մեկնարկած միջազգային ստորագրահավաքը հանուն ազատ եւ անարգել համացանցի, որը «Ֆեյսբուքում» կա նաեւ հայերեն. «Մենք ուզում ենք ազատ ու անարգել համացանց, որտեղ չկան IP արգելափակումներ եւ կոնկրետ երկրում արգելափակված ինֆորմացիա, չկա ինֆորմացիոն բլոկադա: Ազատ ու անարգել համացանց, որտեղ անհրաժեշտ չեն լինի անոնիմայզերներ, VPN-ներ, TOR եւ այլ նմանատիպ բրաուզերներ deep web-ում գտնվող կայքեր մուտք գործելու համար: Մեր նպատակն է միասնական ու ամբողջական, ազատ ու անարգել համացանց»:
Եվ ինչով դուր չէին եկել պրոֆեսիոնալ համակարգչահենները մեր ընդդիմադիրներին` զուտ նրանով, որ նոյեմբերի 5-ին` Շանթի «հեղափոխության» տարեդարձին որոշել են Երեւանում կազմակերպել հանրահավաք եւ «Անոնիմուսների երթ»: Ի դեպ, դա միակ հակաիշխանական փողոցային միջոցառումը չէ: Նախատեսված են ակցիաներ` չարագուշակ ամսաթվերին:
Այսպես, սէֆիլյանական «փրկիչները» Դավիթ Սանասարյանի խմբակի հետ` ընդդեմ Սահմանադրության եւ «ռեժիմի հեռացման» պահանջով ակցիա են նախատեսում հոկտեմբերի 27-ին` ԱԺ-ում տեղի ունեցած հրեշավոր ոճրագործության տարելիցին: Իսկ «անոնիմուսային» ակցիա նախատեսված է նաեւ Հելոուինին, երբ «Անոնիմուսի» դիմակով ակտիվիստները մտադիր են խառնվել մայրաքաղաքի կենտրոնով շրջող դեռահաս «սատանեքի» հետ, եւ օգտվելով այն հանգամանքից, որ դիմակավորները շատ են, ինչ-որ բան անել:

ՍԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Իսկ Շանթ Հարությունյանի ձախողակ «հեղափոխության» տարեդարձին նախորդ տարվա «մասկարադից» տարբերվող բան է նախատեսված:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 5-ին, պարզապես դիմակավորներից ամենաագրեսիվներին ոստիկանությունը հավաքեց տարավ, ու ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ: Իսկ այս տարի դրան նախորդում է առավել քան տարօրինակ իրադարձություն` Շանթ Հարությունյանի ու մյուսների բողոքը Եվրադատարանը 15-օրյա ժամակետում վարույթ է ընդունել: Թե ինչու Եվրոպայում հանկարծ այդպես որոշեցին` տեղյակ չեն նաեւ բողոքը ներկայացրած փաստաբանները, ու միայն ենթադրություններ են հնչում: Հավանաբար, նրանց համար էլ է դա անակնկալ: Ու ինչքան ասես «քաղբանտարկյալ» անվանված կալանավոր ենք ունեցել մեր նորագույն պատմությունում, սակայն ոչ ոքի համար Եվրադատարանը որոշում չէր ընդունում` հավար-հավար գործը քննելու: Շատերի վրա Եվրոպայում պարզապես թքած ունեին: Ինչ վերաբերում է ենթադրություններին, ապա փաստաբան Ինեսա Պետրոսյանը ենթադրություններից ձեռնպահ մնաց, իսկ փաստաբան Սեդա Սաֆարյանը (Ստյոպիկ Սաֆարյանի հարազատ քույրը) պարզապես քաղաքականացված լոլո ներկայացրեց հանրությանը. «Բոլոր քաղաքական գործերը շատ արագ նկատվում են, երբ տեսնում ես, թե ինչ ապացուցողական բազայով են մարդուն մեղադրանք առաջադրել, դու տեսնում ես, որ դրանց մեջ քաղաքական երանգ կա, ու այդ պայմաններում պետք է արագ ընդունեին վարույթ: Բոլորս էլ գիտենք, որ այդ քրեական հետապնդումները քաղաքական նպատակներ ունեն»:
Որպես նոյեմբերի 5-ի «Անոնիմուսների երթի» կազմակերպիչ պաշտոնապես համարվում է Շանթի որդին` 16-ամյա Շահեն Հարությունյանը: Սակայն պատանին ինչ-որ անմաքուր բաներ կասկածում է, ուստի խուսափում է Սահմանադրությանը հստակ «ոչ» ասելու տարբերակից. «16 տարեկան եմ, սովորում եմ դպրոցում: Նպատակ ունեմ ուսումս շարունակել քաղաքականության ոլորտում: Ես հիմա հստակ դիրքորոշում չեմ կարող հայտնել` սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Դժվար է իմ այս տարիքում քաղաքականապես կրթված լինել: Կարծում եմ, սակայն, որ ցանկացած փոփոխություն մեր ժողովրդի համար պետք է նպաստավոր լինի, եւ որքանով հասկանում եմ` այս «փոփոխությունները» դրան միտված չեն»:
Շահեն Հարությունյանը նաեւ ինչպես «Ֆեյսբուքում», այնպես էլ տարբեր կայքերին տված հարցազրույցներում շեշտում է, որ պայթուցիկներ ու այլ նման բաներ չպետք է լինեն, ու ակցիայի ապագա մասնակիցներին հրահանգում է. «Երթի ժամանակ մենք կրելու ենք դիմակներ, սակայն դիմակները դնելու ենք հակառակ կողմից, որպեսզի դեմքներս չքողարկվի դիմակի տակ եւ ոստիկանությունը չունենա հնարավորություն` խոչընդոտելու եւ սխալ մեկնաբանություններ տալու մեր հավաք-երթի մասին: Ոստիկանությունը կարող է հայտարարել, որ մենք փակել ենք մեր դեմքերը, որպեսզի անօրինական քայլեր անենք: Բայց քանի որ մենք չենք պատրաստվում անել նման քայլեր, ուստի կարող ենք չթաքցնել մեր դեմքերը` այդպիսով ի սկզբանե փակելով ոստիկանության բերանը: Ավելացնեմ նաեւ, որ եթե մենք քայլեր կատարեինք, որոնք քրեորեն պատժելի է, ապա ես ինքս կոչ կանեի, որ փակեինք բոլորս մեր դեմքերը: Առիթից օգտվեմ եւ կրկնեմ հերթական անգամ, որ այդ օրը մեր կազմակերպած հավաքի ժամանակ չեն լինելու պայթուցիկներ` մեր կողմից նախատեսված»:
Ուշադրություն դարձրեք` «մեր կողմից նախատեսված»: Այսինքն` «չնախատեսված» կարո՞ղ են լինել: Պատանի Շահենը տեղյա՞կ է, որ այդպիսիք լինելու են եւ չքմեղանում է  (իսկ պայթուցիկների, հրավառությունների եւ անկարգությունների համար պիտանի այլ պարագաների պաշարների ստեղծման մասին շշուկներ ու ակնարկներ «Ֆեյսբուքում» պտտվում են), թե՞ որպես պաշտոնական կազմակերպիչ` ուզում է իրեն ապահովագրել հնարավոր սադրանքներից: Սակայն մի հետաքրքիր բան` նոյեմբերի 5-ի ակցիային մոբիլիզացվում են, եւ պատանի «կազմակերպչի» ազդեցության տիրույթից միանգամայն հեռու շրջանակներից, բոլոր հնարավոր տեսակի ակտիվիստներ` ե՛ւ ՀԱԿ-ի ու «Հիմնադիր խորհրդարանի» գրոհայինները, ե՛ւ սաքունցական ծագում ունեցող կերպարները, ե՛ւ ամենատարբեր հարցերով զբաղվող ակտիվիստները, ե՛ւ անգամ ֆուտբոլային ֆանատների մի մասը...

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ

Նյութի սկզբում մենք հիշատակեցինք, որ Արա Աբրահամյանի ռուսաստանյան «դաբրո» ունենալու մասին բլեֆը պնդելու գործում հայրենի քարոզչամիջոցներին միացել են եւ նավթադոլարներով սնվող կայքեր: Հետաքրքիր կոմբինացիա է ստացվում` Արա Աբրահամյանի, իսկ նրա հետ միասին` Արթուր Բաղդասարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` Կրեմլում եւ Բաղրամյան 26-ում «դաբրո» ստանալու մասին փչոցները տիրաժավորում են միաժամանակ ե՛ւ արեւմտամետ քարոզչամիջոցները, ե՛ւ ադրբեջանական ֆինանսավորում ունեցողները: Իսկ «մազութաբույր» կայքերի պարագայում Իլհամ Ալիեւը միակ տերը չէ, կա նաեւ ավելի գլխավոր տեր` Բրիթիշ Պետրոլիումը:
Ու կարելի է գրեթե վստահ լինել, որ այդ ամենը հոգեբանական-քարոզչական պատերազմի էլեմենտներ են, ու քարոզչական այդ սխեման հանձնարարվել է միասնական կենտրոնից: «Քեռի Սեմին» անհրաժեշտ է ամեն կերպ համոզել հայ հանրությանը, իբր Արա Աբրահամյանը ու նրա կողմից առաջիկայում սնուցվելիք կուսակցությունները կամ շրջանակները դեսանտ են իջեցրել ռուսների կողմից: Ուղղակի աչքի է զարնում ռուսական կեղծ դրոշի տակ ինչ-ինչ գործընթաց անցկացնելը: Եվ քանի որ հայ հանրությունը ռուսներին վերաբերվում է դրականորեն, ապա այդ քարոզչական մշակման արդյունքում ակնկալվում է կա՛մ խորհրդարան սղացնել կեղծ ռուսամետ ինչ-որ մի ուժ, կա՛մ, հաշվի առնելով, որ Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահի բառապաշարը գործնականում շատ է նմանվում թումանյանական Գիքորի բառապաշարին, որ Արա Աբրահամյանի ու Ռուսաստանի նույնացումով հայերի աչքերում կվարկաբեկվի Ռուսաստանը: Իսկ միգուցե այդ երկու նպատակները միաժամանակ են հետապնդվում: Ու դեռ ապուշությունների շատ մեծ տեսականի կտեսնենք, որ քարոզիչները փորձում են խցկել հայ մարդու ուղեղի մեջ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված