ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ
Արխիվ 12-16ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ
Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել, քանի որ Հանրապետությունից մեկնում է:
«Նրա աշխատանքը դրական եմ գնահատում, նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ երկրից մեկնում է»,- ասաց Համլետ Մաթեւոսյանը՝ նշելով, որ այս մեկ տարվա ընթացքում իրենց միջեւ որեւէ կոնֆլիկտ չի եղել:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է հոկտեմբերի 21-ին իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Սայաթ Շիրինյանը, մինչեւ պրոռեկտոր նշանակվելը, երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: 2014թ. հոկտեմբերի 3-ին նախարար Արմեն Երիցյանի հրամանով նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի առաջին տեղակալ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

