ԿԱՅԱՑԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԿԱՅԱՑԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Արարատի մարզի Մխչյան համայնքում տեղի ունեցան, սիրողական ֆուտբոլի եզրափակիչ խաղերը, որտեղ թիմերը պայքարում էին մրցանակային տեղի համար: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Մխչյանի թիմը, երկրորդը՝ Երևան Սիթին, երրորդը՝ Ներքին Գետաշենի թիմը:
Խաղի ավարտից հետո կատարվեց պարգևատրման արարողությունը, որտեղ ներկա էր համայնքի համայնքապետք Խաչիկ Պողոսյանը: Մինչև պարգևները կհանձներ իրենց տերերին Խաչիկ Պողոսյան մասնակիցներին մաղթեց հաջողություն, ինչպես նաև ողջունեց ու հորդորեց, որ նրանք շարունակեն ապրել առողջ ապրելակերպով:
Երիտասարդ Գետաշեն երիտասարդական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը շնորհակալագիր հանձնեց Համայնքապետին, ի նշան հիմնադրամին աջակցություն ցուցաբերելու համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

